Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԵՌԱԽՈՍՆ ԷԼ ՇԱՏ ՀԱՄԱՐԵՑԻՆ

Սեպտեմբեր 18,2001 00:00

ՀԵՌԱԽՈՍՆ ԷԼ ՇԱՏ ՀԱՄԱՐԵՑԻՆ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը սկսվել է այս տարվա փետրվարի 15-ից եւ երեկ հրավիրվել էր 62-րդ հերթական դատական նիստը։ 62 նիստ շարունակ լրագրողները բերան են պատռում, որպեսզի վճռաբեկ դատարանի շենքի 2-րդ հարկի դահլիճում, ուր աշխատում են իրենք, սեղաններ տեղադրվեն, ստեղծվեն բարենպաստ պայմաններ լրագրողների համար։ Հայաստանի եւ ոչ մի դատարանում լրագրողները չունեն այդ հնարավորությունը եւ իրենց բոլոր ռեպորտաժները, ինչպես մեկ անգամ ասել ենք, ստեղծվում են ողջ տեխնիկան ծնկների վրա պահելով, ձայնագրառումներ անելով, սղագրելով։ Միակ կապը արտաքին աշխարհի հետ ՆԳՆ միջնորդությամբ տեղադրված հեռախոսն էր, որը երեկ վճռաբեկ դատարանի կամքով անջատվել էր։ Փաստորեն, մենք հնարավորություն չունեինք կապվել խմբագրությունների հետ։ Այն տպավորությունն է, թե վճռաբեկ դատարանը չի ցանկանում, որ լրագրողների աշխատանքը փոքր-ինչ թեթեւանա։ Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը սկսեց ամբաստանյալ Նաիրի Հունանյանին հարցեր տալ, որոնք վերաբերում էին ղրիմյան շրջանին եւ թուրքական բիզնեսին ամբաստանյալի մասնակցությանը։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել