Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՆ ԱՌՋԵՎՈՒՄ Է

Սեպտեմբեր 15,2001 00:00

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՆ ԱՌՋԵՎՈՒՄ Է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը շարունակվում է շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 61-րդ առաջնությունը։ Առաջին տուրի վերջին արդյունքը գրանցվեց ուշ երեկոյան։ Գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը սպիտակներով հաղթեց վարպետ Գեւորգ Հարությունյանին։ Կարեն Ասրյանն առաջին տուրում ազատ էր։ Երեկ՝ երկրորդ տուրում հանդիպեցին Ասրյան-Խաչատրյան, Արոնյան-Լպուտյան, Հարությունյան- Սարգսյան, Արա Մինասյան-Արտաշես Մինասյան, Անաստասյան-Նալբանդյան զույգերը։ Հանգստանալու օրը Եղիազարյանինն էր։ Առայժմ դժվար է դատողություններ անել՝ պայքարը դեռ նոր է սկսվում։ Գլխավոր իրադարձությունները առջեւում են։ Սակայն կասկած չկա, որ խաղատախտակների առջեւ հետաքրքիր ու սկզբունքային մրցակցություն կծավալվի։ Ասենք միայն, որ այս առաջնությունը դասվում է ՖԻԴԵ-ի 11-րդ կարգում եւ մասնակիցների համար սահմանված են գրոսմայստերի (6,5 միավոր) ու միջազգային վարպետի (4,5) նորմեր։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել