Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այս տարվա օգոստոս ամսին առիթ ունեցա այցելել Չեխիայի մայրաքաղաք Պրահա, ծանոթացա «Օրեր» համաեվրոպական

Սեպտեմբեր 15,2001 00:00

«ՕՐԵՐ» ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐԸ Այս տարվա օգոստոս ամսին առիթ ունեցա այցելել Չեխիայի մայրաքաղաք Պրահա, ծանոթացա «Օրեր» համաեվրոպական հայկական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հետ եւ նրա խմբագրության աշխատանքին։ Ամսագրի հրապարակումն սկսվել է 1999-ի վերջերից։ Նրա խմբագրությունը դեռեւս գրասենյակ չունի, եւ բոլոր աշխատանքները կատարվում են ամսագրի հիմնադիր Հ. Ասատրյանի բնակարանային նեղ պայմաններում, ֆինանսավորման ամենասուղ միջոցներով՝ հայրենասեր բարերարների օգնությամբ, ընդ որում, խմբագրության անդամները աշխատավարձ չեն ստանում։ «Օրեր» համաեվրոպական ամսագիրը բազմաբովանդակ է։ Այնտեղ կգտնեք ՀՀ տնտեսության, քաղաքականության, գիտության, արվեստի մասին։ Ներկայացվում են եվրոպական երկրների հայկական համայնքների գործունեությունները, հայապահպանության, հայկական դպրոցների խնդիրները եւ այլն։ Հ. Ասատրյանը իր հոդվածներում տեղ է հատկացնում ՀՀ նախագահի եւ կառավարության արտաքին եւ ներքին քաղաքականության հարցերին, բնակչության արտագաղթին, ժողովրդի սոցիալական ծանր կացության, կաշառակերության հարցերին։ Հատուկ տեղ է հատկացվում ղարաբաղյան խնդրին, տրվում են մանրամասն տեղեկություններ մամուլում տարբեր կարգի հրապարակումներին։ Պետք է շնորհակալություն հայտնել խմբագրության աշխատակիցներին եւ տարբեր երկրներում ամսագրի թղթակիցներին, ովքեր անշահախնդիր լծվել են հայրենագիտության գործին, նշենք նրանց՝ Անահիտ Հովսեփյան, Արսեն Քոչարյան, Օննիկ Գոյումճյան, Աշոտ Մարտիրոսյան, Աշոտ Գրիգորյան եւ ուրիշներ։ «Օրերը» ՀՀ տարածքում չի վաճառվում, անհրաժեշտ է, որ ամսագրի խմբագրությունը բանակցությունների մեջ մտնի «Հայմամուլ» ՊՓԲԸ ղեկավարության հետ, վերջինս կազմակերպի ամսագրի բաժանորդագրության եւ վաճառքի գործը։ Հ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԵՊՀ պրոֆեսոր, ԲԴ վաստակավոր գործիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել