Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՇԱԲԱԹՎԱ ՄԵԿՆԱԲԱՆՆԵՐԸ

Սեպտեմբեր 15,2001 00:00

ՇԱԲԱԹՎԱ ՄԵԿՆԱԲԱՆՆԵՐԸ Ջորջ Բուշը Զարմանալիորեն ոչ ադեկվատ վարք դրսեւորեց սեպտեմբերի 11-ին ԱՄՆ նախագահը: Թե Ֆլորիդայում, թե Լուիզիանայի ռազմաօդային բազայում եւ թե Սպիտակ տանը՝ իր կաբինետում, Ամերիկայի ժողովրդին դիմելիս, նա շատ լավ սափրված էր: Բացի այդ, մեկնաբանելով ոճրագործությունը, Բուշը, չգիտես ինչու, չասաց, որ հանցագործությունը հեշտությամբ կարող է բացահայտել ցանկացած «ուչաստկովի»: Հավանաբար, ամերիկյան թաղայիններն այդ մակարդակը չունեն: ՀՌԱԿ-Ը Սեպտեմբերի 11-ի ողբերգությունը ԱՄՆ-ում եւս մի հնարավորություն տվեց այդ կուսակցությանը՝ ցույց տալու իր ծայրահեղ պետականամետությունը: Նյու Յորքում եւ Վաշինգթոնում տեղի ունեցած իրադարձությունների մեկնաբանության մեջ ՀՌԱԿ-ը, ի թիվս ահաբեկչության այլ ակունքների, նշում է նաեւ ռեւանշիզմը: Սեպտեմբերի 11-ի ոճրագործության նկատմամբ այդ թեզը կիրառելով, կարելի է երկու ենթադրություն անել: Կամ ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը՝ նախագահական ընտրություններում պարտություն կրելով, ձգտում է վերադառնալ իշխանության (այսինքն՝ ռեւանշի) եւ կազմակերպել է այդ ահաբեկչությունը: Կամ (որն ավելի հավանական է) տեղացի՝ հայաստանյան ռեւանշիստները սերտորեն կապված են բեն Լադենի հետ, եւ բոլորը միասին ուզում են վնաս տալ վսեմաշուք, ազգընտիր եւ հանճարեղ Քոչարյանին: Գեներալ Մանվելը Պաշտպանության փոխնախարարը եւ Երկրապահ կամավորականների միության նախագահը զարմանալիորեն նուրբ գնահատական տվեց Եվրոպայի խորհրդի գործելակերպին եւ որոշ ապակայունացնող ուժերին, որոնք սպառնում են անկախ պետականությանը: Բանակն ու ԵԿՄ-ն չեն խառնվում քաղաքականությանը նույն չափով, որով ներգրավված չեն խոշոր (Հայաստանի մասշտաբներով) բիզնեսի մեջ: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել