«PRESENCE»-Ը՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ Հայաստանի էլիտար օծանելիքի շուկան հարստացավ եւս մեկ նոր բույրով։ Տառացիորեն օրեր առաջ արվեստի եւ օծանելիքի մայրաքաղաք Փարիզում հանրահայտ «MONTBLANC» ֆիրման ներկայացրեց «Presence» օծանելիքը։ Եվ ահա «Նուշիկյան» ասոցիացիայի շնորհիվ «Presence»-ի զուտ տղամարդկային բույրը կարող են վայելել նաեւ մեր սպառողները։ «Presence»-ի (որ թարգմանաբար նշանակում է ներկայություն, իսկ այս դեպքում՝ տղամարդու ներկայություն) հեղինակները փորձել են բույրի միջոցով հասնել հոգու եւ մտքի ներդաշնակությանը, ապահովել տղամարդու եւ կնոջ փոխհարաբերությունների դինամիկան։ Օծանելիքի հեղինակների տղամարդու իրական ներկայության պատրանքը ապահովելը, տղամարդու կերպարը ստեղծելու ցանկությունն այնքան մեծ է եղել, որ նրանք նույնիսկ օծանելիքի շշին են փորձել տղամարդու «կերպար» հաղորդել։ Հայտնի է, որ «MONTBLANC» ֆիրման գրիչների արտադրությամբ առաջին տեղն է գրավում։ Եթե վառիչների դեպքում «Դյուպոն» ֆիրմայի, կոսմետիկայի դեպքում՝ «Շանել» ֆիրմայի արտադրանքը օգտագործելն է խոսում տվյալ անձի կարողության մասին, ապա գրիչների դեպքում այդ դերը անվերապահորեն տրված է «MONTBLANC»-ին։ Նշենք նաեւ, որ «Presence» օծանելիքի շնորհանդեսը տեղի կունենա Հայաստանի անկախության օրը։ Այդ նշանակալից օրվա առիթով Հայաստան կժամանի «Cosmopoliten» («MONTBLANC»-ը այդ խմբի անդամ է) Կովկասյան տարածաշրջանի տնօրեն Ռենատա Զալյալովան։ Նրանից էլ կփորձենք պարզել «MONTBLANC» ֆիրմայի այս համարձակ քայլի գաղտնիքները։ Լ. Մ.