Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԱԱ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵՔԵՆԱ Է ՈՒԶՈՒՄ

Սեպտեմբեր 13,2001 00:00

ԳԱԱ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵՔԵՆԱ Է ՈՒԶՈՒՄ «Առավոտին» հայտնի դարձավ, որ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը դիմել է ՀՀ կառավարությանը՝ գիտությանը հատկացված միջոցներից 13,5 մլն դրամ հատկացնելու խնդրանքով։ Ֆադեյ Տաճատիչը ցանկանում է նոր ծառայողական մեքենա գնել, թեեւ մի «Մերսեդես» ունի արդեն։ ԳԱԱ նախագահը երեկ չժխտեց այս լուրը, սակայն հավաստիացրեց, որ ինքը ծառայողական մեքենա չունի։ Ֆադեյ Տաճատիչը տեղեկացրեց, որ իրեն հատկացրած «Մերսեդեսը», որը մինչեւ իրեն հասնելը մի քանի ղեկավար այրեր լա՜վ մաշել են, այլեւս օգտագործման պիտանի չէ, իսկ վերանորոգման համար 5 հազար դոլար են ուզում։ Իսկ նոր մեքենան գերմանացիներն են պատրաստվում նվիրել ԳԱԱ նախագահին՝ գնի 50% զեղչով։ Ֆադեյ Տաճատիչը նաեւ պնդեց, որ ինքը խնդրել է մեքենա ձեռք բերելու համար անհրաժեշտ գումարը հատկացնել ոչ թե թեմատիկ ֆինանսավորման գումարներից, այլ՝ «Այլ ծախսեր» հոդվածով նախատեսված գումարներից։ Ի դեպ, այս հոդվածով գիտության համակարգը դեռեւս 1999թ. հոկտեմբերից ոչ մի լումա չի ստացել։ Պրն Սարգսյանը նաեւ նկատեց, որ այլ հիմնարկներ տասնյակ շքեղ մեքենաներ ունեն, իսկ ԳԱԱ նախագահը մի կարգին ծառայողական մեքենա չունի։ Երբ գիտնականներն ամիսներով աշխատավարձ չեն ստանում, նման պահանջը շռայլություն է թվում։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել