ՕՐՎԱ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ. «ԾԱՌԵՐԸ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ՄԱՀԱՆՈՒՄ» Այս վերնագիրը, թերեւս, միայն պաթետիկ գեղարվեստական գործերի համար է։ Այնինչ, մեր ազգային ծառերին «չոքացրեցին» ու նոր մահացրին։ Կրակի բաժին դարձած մեր ծառերի հիշատակին, որոնց շնորհիվ մեղմվեց 92-95թթ. համահայկական նշանակության ցուրտը (բայց ոչ խավարը), Երեւանի Կամերային թատրոնի շենքի մոտ հուշարձան է կանգնեցվել։ Հավերժ փառք ու պատիվ մեր «Պցո»-երին ու մյուս էրված-խորովված ծառերին։ Նրանք ընկան։ Մենք մնացինք։ Կեցցե՜ «Ջունգլիների օրենքը»։ Իսկ թթվածնի, օզոնային շերտի, կանաչ տարածքի եւ այլ մանր-մունր, ստից-մտից բաների մասին թող մեր ծոռները մտածեն։ Մեզ դեռ կհերիքի։ Նորից կեցցե՜ «Ջունգլիների օրենքը»։ Մ. Բ.