Լրահոս
Օրվա լրահոսը

1999թ.

Սեպտեմբեր 12,2001 00:00

ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱՎՈՐԸ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՓՆՏՐՈՒՄ 1999թ. հունվարի 5-ին, ՀՀ նախագահի հրամանագրով, նշանակվել եմ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատավոր։ 2000 թ. նոյեմբերի 13-ին, ՀՀ նախագահի հրամանագրով, դադարեցվել են իմ՝ դատավորի լիազորությունները։ Դատավորին պաշտոնանկ անելու պատճառ կարող է լինել նրա կողմից լուրջ արարքը կամ հանցանքը։ Նույնիսկ այս դեպքում էլ ամեն ինչ պետք է արվի պաշտոնական մեղադրանքով կամ դատավարությամբ։ Իմ՝ դատավորի լիազորությունների դադարեցման հիմք է համարվել «արդարադատություն իրականացնելիս օրենքի կոպիտ խախտում թույլ տալը», այն է՝ «ձախողվել է յոթ հանցագործների ձերբակալումը»։ Արդյո՞ք օրինական է իմ՝ դատավորի լիազորությունների դադարեցումը։ 2000թ. հոկտեմբերի 16-ին, 20-ին, 24-ին եւ 26-ին Արմավիրի մարզի դատախազության ավագ քննիչի անունից դատարան են ներկայացվել 15 միջնորդություններ, այդ թվում նաեւ խափանման միջոց կալանք ընտրելու մասին։ Բոլոր միջնորդությունները բավարարվել են անհապաղ եւ կայացված որոշումներն անմիջապես հանձնվել միջնորդությունները ներկայացրած քննիչին։ 2000թ. հոկտեմբերի 27-ին, կեսօրին՝ դատական նիստի ժամանակ, դատարան են ներկայացվել խափանման միջոց կալանք ընտրելու մասին վերոհիշյալ որոշումների ռուսերեն թարգմանված օրինակները, առանց բնօրինակների ու պահանջել հաստատել։ Արդյո՞ք արդարադատություն իրականացնելիս օրենքի կոպիտ խախտում է համարվում իմ կողմից արդեն իսկ հաստատված կալանք ընտրելու մասին յոթ որոշումների ռուսերեն լեզվով ներկայացված սխալ թարգմանված օրինակների չհաստատումը, այն դեպքում, երբ դատարանի նախագահը նույնպես վերոհիշյալ թարգմանությունները չի հաստատել սխալ լինելու պատճառով։ Կրկին թարգմանություն է կատարվել եւ, այնուհետեւ, հաստատվել։ ՀՀ քրդատօրի համաձայն, քրեական գործով նախաքննությունը պետք է ավարտվի ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում՝ սկսած քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելու օրվանից, ընդ որում, նախաքննության ժամկետը կարող է երկարացվել։ Հանցագործությունը կատարելու 14-րդ օրը որոշվել է, որ արդեն ձախողվել է յոթ հանցագործների ձերբակալումը, այն հանցագործների, որոնց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ու դատարան միջնորդություններ ներկայացվել ՀՀ քրօր-ի 15, 17-99 հոդվածի 4-րդ կետի եւ 100 հոդվածի հատկանիշներով (ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության փորձ եւ դիտավորյալ սպանություն), իսկ հետագայում Արմավիրի մարզի 1-ին ատյանի դատարանում դատաքննությամբ այն վերաորակվել է ՀՀ քրեական օր-ի 206 հոդվածով (հանցագործությունների մասին չհայտնելը), ընդ որում, հանցագործներից 5-ը ՀՀ նախագահի համաներմամբ ազատվել են պատժի կրումից։ ՀՀ քրդատօրի 480 հոդվածի 1-ին մասի համաձայն, հարցումն ստացած հաստատությունը պարտավոր է պահանջի դեպքում հանձնել իր պետության տարածքում գտնվող անձին՝ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու համար, իսկ 485 հոդվածի 1-ին մասի համաձայն, անձը, որին պահանջվում է հանձնել, հարցումը ներկայացրած պետության միջնորդությամբ կարող է կալանավորվել մինչեւ հանձնելու մասին պահանջը ստանալը։ Միջնորդության մեջ պետք է բովանդակեն հղումներ կալանքի վերցնելու մասին որոշման վրա, նշելով, որ հանձնելու մասին պահանջը կներկայացվի լրացուցիչ։ Մինչեւ հանձնելու մասին պահանջը կալանքի վերցնելու մասին միջնորդությունը կարող է հանձնվել փոստով, հեռագրով կամ ֆաքսով։ 486 հոդվածի համաձայն, օրենսգրքի 485 հոդվածի 1-ին մասով կալանավորված անձը պետք է ազատվի, եթե նրան հանձնելու մասին պահանջը չի ստացվի կալանքի վերցնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում։ ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։ «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի, ինչպես նաեւ ՀՀ քրեական դատօրի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, քր. դատավարությունը տարվում է հայերեն։ Քր. դատավարության ընթացքում յուրաքանչյուր ոք, բացառությամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի, իրավունք ունի հանդես գալ այն լեզվով, որին տիրապետում է։ ՀՀ քրեական դատօրի 83 հոդվածի համաձայն, դատավորը, դատախազը, քննիչը… դատավարության մասնակիցները իրավունք չունեն թարգմանիչ լինելու։ ՄԱՐԻՆԵ ՄԱՐԻՆՈՍՅԱՆ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 7-րդ հոդվածում ասվում է, որ մարդիկ օրենքի առջեւ հավասար են եւ, առանց որեւէ խտրականության, ունեն օրենքի կողմից հավասարապես պաշտպանվելու իրավունք, իսկ 8-րդ հոդվածում սահմանված է, որ յուրաքանչյուր ոք Սահմանադրությամբ կամ օրենքներով իրեն վերապահված իրավունքների ոտնահարման դեպքում, իրավասու ազգային դատարանների միջոցով, իր այդ իրավունքները վերականգնելու իրավունք ունի։ Այդ թվում դատավորները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել