Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես

Սեպտեմբեր 12,2001 00:00

ԻՐՈՔ, ՀԱՎԱՍԱՐ ՉԻ «Ես չեմ ասում, որ իր (HSBC բանկի) արտասահմանյան անունը խանգարում է ինձ մրցակցելիս։ Ոչ, որովհետեւ ես էլ արտասահմանյան ներդրողներ ունեմ եւ որեւէ խնդիր չունեմ այդ առումով»։ «Կոնվերս բանկի» վարչության նախագահ Սմբատ Նասիբյանը սա ասաց՝ անմիջապես արձագանքելով «Առավոտի» 31.08.2001թ. «Ռիսկերը մեծանում են» հրապարակմանը։ Նա միաժամանակ անհամաձայնություն հայտնեց հրապարակման մեջ մասնավորապես իր ղեկավարած բանկի մասին արտահայտված մտքերին։ Խոսքը պատկերավոր դարձնելու համար համեմատություններ արեց։ Օրինակ, «HSBC172ն մեր տնտեսության մեջ ինտեգրված չի։ Այդպիսի խնդիր էլ չունի»։ Բացի այդ, ըստ Նասիբյանի, «HSBC172ն վստահելի բանկ է, անգլիական, բայց ռիսկերը Հայաստանի ռիսկեր են, որովհետեւ կանոնադրությամբ այն հայաստանյան մասնաճյուղ է եւ մեր երկրում իր պարտավորությունների համար իր ակտիվներով է պատասխանատու։ Հայաստանի փողերն էլ դրսում է պահում»։ Բայց պրն Նասիբյան, բիզնես է, ինչպես շահավետ է, այնպես էլ վարվում են, դրանից որեւէ կերպ Հայաստանի տնտեսությունը տուժո՞ւմ է։ «Կոնվերս բանկի» ղեկավարի մեկնաբանությամբ, HSBC172ի՝ օրենսդրությամբ 10 տարով հարկային արտոնություններ ունենալու, ինչպես նաեւ արտասահմանյան բանկի իր իմիջից օգտվելու հաշվին ստեղծվել են ոչ հավասար մրցակցային պայմաններ։ Բայց նկատենք, որ հեղինակավոր HSBC172ի ներկայությունը Հայաստանում կայունություն է նշանակում, միջազգային հեղինակություն։ Եվ, կարծես թե, քննարկման ենթակա էլ չէ HSBC172ի տված «օգուտ172վնասի» հարաբերակցությունը։ Բայց եթե խոսքը հասել է արտոնություններին, նկատենք, որ պրն Նասիբյանի գլխավորած բանկը Հայաստանում ամենաարտոնյալ տնտեսվարողներից է։ Սմբատ Նասիբյանի հավաստմամբ, իրենց գործունեության մեջ «որեւէ «կռիշ» դեր չի խաղացել։ Եվ մարդիկ, ում որ դուք ասում էիք, չկային ընդհանրապես իշխանության»։ (Մինչ այդ պահը, եւ անգամ դրանից հետո, ես որեւէ մեկի անունը չեմ նշել172 Ա. Ու.)։ Այսինքն, պրն Նասիբյանը հավաստիացնում է, որ «Զվարթնոց» օդանավակայանի եւ Արարատյան մաքսակետերի տարադրամի փոխանակման ծառայությունները սպասարկելու մենաշնորհային իրավունքը շահել են՝ հաղթելով մրցույթում, որովհետեւ առաջարկել են ամենալավ պայմանները՝ «կարծեմ դեռ 31724 տարի առաջ»։ Ս. Նասիբյանի ներկայացմամբ, մրցույթում հաղթել էին նաեւ «Արդշինբանկը», «Կրեդիտ172Երեւանը», «Միավորված բանկը» եւ «երեքը օբյեկտիվ պատճառներով դուրս եկան։ Միգուցե ձեռնտու չէր։ Բոլոր բանկիրների հետ լավ հարաբերություններ ունեմ։ Այդ մարդկանց չեմ ասել դուրս եկեք։ Բայց հավատացնում եմ, որ որեւէ բան չենք շահում»։ Այդ դեպքում ինչո՞ւ չեք հրաժարվում։ «Հեղինակության հարց է։ Միայն հեղինակության։ Այսինքն՝ այդտեղ ներկայացված լինելը իմ բանկին տալիս է իմիջային էֆեկտ, բայց փողեր եմ ծախսում։ Միայն դա է, հավատացեք»։ Այս իմիջային էֆեկտի հետեւանքով, Սմբատ Նասիբյանի հաշվարկով, իր բանկը «ձրի սպասարկում է պետբյուջեն»։ Ճիշտ է, «Առավոտի» աղբյուրներով նույնպես պրն Նասիբյանը մյուս բանկիրներին չի ասել, որ «դուրս գան» մաքսակետերից։ Մեր աղբյուրների համաձայն, դա արել է կամ հասկացնել է տվել քաղավիացիայի վարչության պետ Հովհաննես Երիցյանը։ Իսկ «Արդշինբանկի» գլխավոր տնօրեն Լեւոն Ֆարմանյանը՝ տեղյակ չլինելով Ս. Նասիբյանի «վարկածին», եղածն այսպես ներկայացրեց. «Արդշինբանկին» առաջարկվել է «Զվարթնոցում» գործառնական գրասենյակ բացել 1998-ի հունվարից՝ օդային տուրքի ներմուծման ժամանակաշրջանում, ինչը կազմակերպվել է 1-2 օրում՝ առանց մրցույթի: Ամեն ինչ իր հունով էր գնում, մինչեւ այս տարվա փետրվարը, երբ Հ. Երիցյանի կողմից առաջարկվեց փակել: Գրավոր հիմնավորման խնդրանքն անպատասխան է մնացել: Ընդ որում, բանկը համաձայն կլիներ բոլոր նոր պայմաններին՝ գրասենյակը չփակելու պայմանով: Բայց հետո խնդիրը լուծվել է առանց մրցույթի»: Ս. Նասիբյանը գտնում է, որ «կռիշա» հասկացությունը, «մանավանդ բանկի համար, անհասկանալի է»։ Բայց այս ամենը չէր պրն Նասիբյանի արձագանքի առիթը, նա հավաստիացրեց, որ իր ղեկավարած բանկն ամենեւին էլ զգայուն չէ քաղաքական փոփոխությունների նկատմամբ, եւ այդ առումով էլ ռիսկային չէ, որովհետեւ «6 տարվա ընթացքում բանկի ակտիվները տարեկան աճել են նվազագույնը 60%172ով։ Ես չգիտեմ, միգուցե համարեք, որ իշխանությունների բարեհամբուրությունն ենք ունեցել։ Այո, ունեցել ենք։ Տարբեր իշխանություններ են եղել, տարբեր մարդիկ, տարբեր կուսակցություններ, բայց բանկը միշտ էլ հաջողություններ է ունեցել»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել