Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՖԻԼԱՏԵԼԻԱՆ ԵՎ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբեր 11,2001 00:00

ՖԻԼԱՏԵԼԻԱՆ ԵՎ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ 90-ականների սկզբներին Միջազգային ֆիլատելիստների միության անդամ դարձավ Հայաստանը։ Սկսած այդ ժամանակներից, մեզ մոտ եւս պարբերաբար կազմակերպվել են ֆիլատելիստական ցուցահանդեսներ։ Սակայն սեպտեմբերի 10-ին Հայաստանի Արդի արվեստի թանգարանում տրանսպորտի եւ կապի նախարարության եւ Հայաստանի ֆիլատելիստների միության կողմից կազմակերպած միջոցառումը, արվեստագետների գնահատմամբ, իր ուրույն տեղը գրավեց Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի հանդիսությունների ծրագրում։ Ներկայացված էին Հունաստանի, Ռուսաստանի, Արգենտինայի, Գերմանիայի եւ այլ երկրների ֆիլատելիստների հավաքածուները, որոնք այլ ցուցահանդեսներում արդեն մրցանակների էին արժանացել։ Ներկայացված էին նաեւ մեր հայրենակիցներ Վահան Միրաքյանի եւ Ալֆրեդի հավաքածուները։ Հավաքածուների թեման հիմնականում Սուրբ Մարիամի եւ Քրիստոսի ծնունդն էր, կային նաեւ բնությանը, կենդանական աշխարհին, արեւմտաեվրոպական գեղանկարչությանը, ինչպես նաեւ՝ ավանդական փոստի պատմությանը նվիրված հավաքածուներ։ Ավանդական ֆիլատելիայի շարքից ներկայացված էին դասական ֆիլատելիային վերաբերող նմուշներ՝ սկսած նամակի պատմության առաջին տասնամյակից մինչեւ 1940-ական թվականները։ Հավաքվածներին ողջունեց եւ շնորհավորեց Համաշխարհային ֆիլատելիստական ֆեդերացիայի փոխնախագահ Էլիսեո Ռուբեն Օթերոն, տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, որն ուրախալի փաստ համարեց, որ Հայաստանի ֆիլատելիստները ճանաչում եւ հեղինակություն են վայելում ֆիլատելիստների համաշխարհային ասպարեզում։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել