Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱ՞ՆԸ

Սեպտեմբեր 11,2001 00:00

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱ՞ՆԸ Գործող վարչակարգի հակասահմանադրական, հակաօրինական գործողությունների, վարվող հակաժողովրդավարական, ապազգային քաղաքականության վերաբերյալ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունն ի սկզբանե հանդես է եկել իր խիստ դիրքորոշմամբ, պարբերաբար ենթարկվելով քաղաքական հետապնդումների, բռնությունների եւ ահաբեկչության։ Իշխանությունների որդեգրած քաղաքականությունը շարունակվում է ավելի սանձարձակ ձեւերով ու մեթոդներով։ 2001 թ. հունիսի 25-ին մահափորձ կազմակերպվեց կուսակցության նախագահ Պ. Մակեյանի դեմ։ Սեպտեմբերի 7-ին հրավիրված հանրահավաքին իշխանությունների կողմից հրահրված սադրանքների արդյունքում՝ հակաօրինական ճանապարհով, բռնարարքների կիրառմամբ կալանվեց ԺՀԿ նախագահ Պ. Մակեյանը։ ԺՀԿ քաղաքական խորհուրդը՝ փաստելով իշխանությունների կողմից կազմակերպված հակասահմանադրական գործողությունները, դրանք ընդդիմադիր կուսակցության եւ նրա նախագահի նկատմամբ որակում է ոչ միայն քաղաքական հետապնդում, այլեւ մարտահրավեր ժողովրդավարությանը՝ իր բոլոր կանխատեսելի հետեւանքներով։ ԺՀԿ-ն, դատապարտելով կատարված անօրինականությունը, գործող իշխանություններից պահանջում է. 1. Կալանքից անհապաղ ազատ արձակել ԺՀԿ նախագահ Պ. Մակեյանին։ 2. Պատասխանատվության ենթարկել ապօրինի գործողությունների մեղավորներին։ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել