Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՊՈԵԶԻԱ

Սեպտեմբեր 08,2001 00:00

ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՊՈԵԶԻԱ Ընթերցելով երիտասարդ հայ բանաստեղծ Վալերի Պայսերի «Ճանապարհը ձգվեց» (1988, Երեւան) ժողովածուն՝ մի պահ կանգ ես առնում եւ դուրս գալով իներցիայով ընթացող այլեւայլ պոետների չարչրկված ուղիներից, հայացքդ հառում ես մի նոր տեսադաշտի: – Վալերի, ինչո՞վ է պայմանավորված քո բանաստեղծություններին հատուկ անբացատրելի առեղծվածայնությունը։ – Առեղծվածն առեղծվածով է բացվում եւ այն գտնվում է մեր ժամանակի մեջ։ Ես այն ձգտում եմ բացել իմ բանականության անհատական եղանակով, եթե այն քիչ թե շատ հաջողվում է, ապա դարձյալ տրվում է բանաստեղծությամբ։ – Երբվանի՞ց ես գրում։ Եվ ո՞րն է բանաստեղծության ամենամեծ նպատակը։ – Գրում եմ 9 տարեկանից եւ պահպանում եմ բոլոր գրվածքները, երբեմն ինձ թվում է, որ ես ապրում եւ գրի եմ առնում։ Խոսքը ճանապարհ է հարթում, բանաստեղծության ամենամեծ նպատակը՝ ստեղծել մի փոքրիկ քաղաքակրթություն։ – Ի՞նչ նոր գրքեր եք հանձնելու ընթերցողին։ – Առայժմ տպագրել եմ «Ճանապարհը ձգվեց» եւ «Սիրո բնությունը» բանաստեղծությունների ժողովածուները։ Նպատակ ունեմ վերահրատարակել «Ճանապարհը ձգվեց» ժողովածուն իր լրիվությամբ։ Համարյա պատրաստի վիճակում է «Աստղային գմբեթ» ժողովածուն, նաեւ «Սպիտակ ձիավորը» եւ «Մանրապատումներ» փոքրիկ գրքույկը։ Ցանկանում եմ հնարավորություն ունենալ աշխատելու «Սեւ աշխարհի արքայադուստրը» եւ «Արտակենտրոն հանճարը» վիպակների վրա: ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել