Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԲԱԹՎԱ ԲԵՂՄՆԱՎՈՐՆԵՐԸ

Սեպտեմբեր 08,2001 00:00

ՇԱԲԱԹՎԱ ԲԵՂՄՆԱՎՈՐՆԵՐԸ Կառլոս Պետրոսյանը Դեմքի խորիմաստ արտահայտություն ունեցող երկրի գլխավոր չեկիստը անցած շաբաթ կանխատեսեց, որ աշունը բերքառատ է լինելու: Հաշվի առնելով պրն Պետրոսյանի հիմնական զբաղմունքի առանձնահատկությունը, պետք է ենթադրել, որ նա նկատի ուներ «կոմպրոմատի» հարուստ բերքը այն մարդկանց դեմ, ովքեր իր շեֆերի քիմքին չեն: Այս իմաստով աշունը իսկապես խոստանում է աուդիո եւ վիդեո«ժուչոկների» առատություն: Իշխանությունը Չափազանց բեղմնավոր դուրս եկավ մեր իշխանությունը՝ ընդդիմության դեմ պայքարելու ձեւեր հորինելով՝ սկսած դահլիճները հոսանքազրկելուց եւ վերջացրած նախագահական նստավայրի պարսպի վրա փշալարեր քաշելով: Գավառական պրիմիտիվիզմը ստիպում է նրանց մտածել, որ հենց դրանք են բաղձալի աթոռները պահելու լավագույն ձեւերը: Իհարկե, դա շատ ավելի հեշտ է, քան քո սեփական եւ քո թայֆայի տնտեսական ախորժակները զսպելը: Թուրքմենբաշին Ինչպես միշտ, իր բեղուն գրչով փայլեց բոլոր թուրքմենների հայրը: Այս անգամ նա երկնեց ոչ ավել, ոչ պակաս, քան թուրքմեն ժողովրդի «սուրբ գիրքը»՝ «Ռուհնամեն», որն այսուհետ կկարգավորի թուրքմեն ժողովրդի բարոյաէթիկական նորմերը: Հոկտեմբերի 19-ին Թուրքմենբաշու այդ ստեղծագործությունը պիտի ընդունի երկրի օրենսդիր մարմինը՝ Խալք մասլահաթին (Ժողովրդական խորհուրդը): Կասկած չկա, որ սույն Մասլահաթը միաձայն «կողմ» կքվեարկի նորահայտ սուրբ գրքին՝ ազգային գաղափարախոսությունը կատակ բան չէ: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել