Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԿԱՐԻՉ ԵՎ ԲԱՆԱՍՏԵՂԾ

Սեպտեմբեր 06,2001 00:00

ՆԿԱՐԻՉ ԵՎ ԲԱՆԱՍՏԵՂԾ Երեկ «Հայ Արտի» սրահում տեղի ունեցավ գեղանկարիչ Վարուժան Վարդանյանի նկարների ցուցահանդես-վաճառքը։ Ցուցադրված 73 նկարներն ունեին իրենց ուրույն, անկրկնելի ոճը։ Ինչպես ասացին նկարչի մտերիմները՝ «դժվարանում ենք ասել, թե որ ոճին են պատկանում Վարուժանի նկարները, աբստրակցիոնիզմի՞, սյուրռեալիզմի՞, էքսպրեսիոնիզմի՞… Երեւի այս ոճի անունը հենց Վարուժան է», իսկ իր ընկերներից մեկն ասաց. «Ես չգիտեմ, Վարուժանը լավ բանաստե՞ղծ է, թե՞ հրաշալի նկարիչ։ Երեւի նա բանաստեղծության մեջ նկարիչ-բանաստեղծ է, իսկ նկարչության մեջ բանաստեղծ-երաժիշտ եւ բազմաշերտ մարդ, որը նկարներով իր հոգու ճիչն է արտահայտում»։ Իսկ նկարչի կարծիքով, ինքը նախ նկարիչ է, հետո բանաստեղծ։ Իսկ ոճը էքսպրեսիոնիզմն է։ Վ. Վարդանյանը ասաց, որ այս ցուցահանդեսի դրդապատճառը քրիստոնեության 1700-ամյակն էր։ Նշենք, որ սրահը լեփ-լեցուն էր ինչպես մեծահասակներով, երիտասարդներով, հարազատներով ու մտերիմներով, այնպես էլ՝ նախարարներով ու ԱԺ պատգամավորներով։ Ներկա էին նույնիսկ Արմեն Խաչատրյանն ու Սերժ Սարգսյանը։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել