Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ 1700

Սեպտեմբեր 05,2001 00:00

ԿՐԿԻՆ 1700 Սեպտեմբերի 4-ին Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում բացվեց քանդակի միջազգային սիմպոզիումը, որն, ինչպես հայտնի է, նվիրված է քրիստոնեության ընդունման 1700-ամյակին։ 45 օրվա ընթացքում 19 քանդակագործները (Ռուսաստան, Ուկրաինա, Անգլիա, Ճապոնիա, Վրաստան, Գերմանիա, Հայաստան, Արցախ) իրենց մտքի ուժը եւ հոգու ջերմությունը կհաղորդեն արտաքինից անհրապույր, ինչպես նշեց Խոսրով Հարությունյանը՝ «տձեւ, բայց խիստ հայկական քարին»։ 45 օր հետո տուֆից, բազալտից, գրանիտից կհառնեն քրիստոնեական թեմաներով քանդակները, Հիսուսի, Բարդուղիմեոս եւ Թադեւոս առաքյալների կերպարները։ Շատ հետաքրքիր եւ ինքնատիպ է ճապոնացի քանդակագործ Յուշինի Հաշիմոտոի մտահղացումը. 12 տաշած քարեր՝ միասնության, տիեզերական ուժի խորհրդանիշ։ Ի դեպ, ճապոնացի քանդակագործն ու գերմանացի քանդակագործուհի Էլեն Մադեր-Գույտը ավելի վաղ էին ժամանել, հասցրել էին որոշ աշխատանք կատարել եւ արդեն ուրվագծվում էին նրանց մտքի արգասիքները։ 19 քանդակներից կստեղծվի բացօթյա թանգարան-ցուցադրություն (ամենայն հավանականությամբ՝ Հանրապետության հրապարակին հարող տարածքում)։ Հետո՝ սկսենք սկզբից։ Բացման խոսքում, ինչպես սպասվում էր, նշվեցին իջեւանյան եւ արցախյան քանդակի սիմպոզիումները, բնականաբար, հիշվեց նաեւ հովանավոր եւ ֆինանսավորում չլինելու պատճառով պարտադրված տասնամյա դադարը, չմոռացան նշել նաեւ, որ սա մշակույթի երկխոսության, զարթոնքի տոն է։ Ամեն ինչ աղքատիկ կլիներ առանց շնորհակալությունների առ Խոսրով Հարությունյանն ու քաղաքապետը, «Կենաց ծառը»։ «Ի՜նչ լավ է, որ 1700-ամյակ ենք նշում»,- կմտածեր ամեն ինչից անտեղյակ անցորդն ու աչքերից արտասուք կքամեր։ ՆԵԼԼԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել