Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻՆՈՎՆԻԿԱԿԱՆ ՔԱՇՔՇՈՒԿ

Սեպտեմբեր 05,2001 00:00

ՉԻՆՈՎՆԻԿԱԿԱՆ ՔԱՇՔՇՈՒԿ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ որեւէ բանկի տնօրեն շատ ավելի բարձր աշխատավարձ է ստանում, քան ՀՀ շարքային այլ քաղաքացի։ Բանկի տնօրենի համար պետք է որ պրոբլեմ չլինի սեփական բնակարանում օգտագործած էլէներգիայի վարձը ժամանակին վճարելը։ Սակայն, հիմնականում վարձն ուշացնում են հենց նրանք, ովքեր քիչ թե շատ ապահովված են։ «Հայէկոնոմբանկի» տնօրեն Աշոտ Օսիպյանը եւս բացառություն չէ։ Եղել են դեպքեր, երբ նա ուշացրել է էլէներգիայի դիմաց վճարումները, բայց, չգիտես ինչու, նրա բնակարանը չի հոսանքազրկվել։ Պրն տնօրենը փոխանակ գնահատի այս կողմնակալությունը, որոշում է նամակ գրել էներգետիկայի նախարարին, բողոքելով, թե իր բնակարանը հոսանքազրկվել է։ Իր անձնական հարցերը, չգիտես ինչու, կապելով իր տնօրինած բանկի հետ, պրն Օսիպյանը մոռանում է, որ «անձնական բուրդը պետական բրդին» խառնելը, մեղմ ասած, ազնիվ չէ։ Իրականում, պրն Օսիպյանի բնակարանը չի հոսանքազրկվել։ Որպես ապացույց ասվածի, մեջբերենք Երեւանի էլցանցի Կենտրոն մասնաճյուղի 30.07.01 թ. թիվ Գ.Ղ.-246 տեղեկանքն այդ մասին։ Պրն Օսիպյանն էներգետիկայի նախարարին ուղղված նամակում իր անձնական հարցերը կապում է բանկի հետ։ Իրականում, ինչպես մեզ հայտնեցին համապատասխան ատյանից, բանկն այս պատմության հետ որեւէ առնչություն չունի։ Իրականում, տնօրենը ոչ ճիշտ տեղեկություն է հաղորդել նախարարին, ասելով, թե փորձ է արվում հոսանքազրկել բանկը։ Պետէներգովերահսկողության ծառայությունից տեղեկացանք, որ բանկի ռեզերվային գիծն ընդհանրապես հոսանքազրկված չի եղել եւ ներկայումս եւս հոսանքազրկված չէ։ Եթե ոմանք անձնական խնդիրներ ունեն, ճիշտ կլինի՝ դրանք լուծեն այլ հարթության մեջ եւ ոչ թե իրենց տնօրինած կարեւոր հաստատությունների հաշվին։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել