Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոսի 21-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում մեկնարկած «Հայաստանի ժառանգություն» դաշնակահարների

Սեպտեմբեր 05,2001 00:00

«Հայաստանի ժառանգությունն» ավարտվեց Օգոստոսի 21-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում մեկնարկած «Հայաստանի ժառանգություն» դաշնակահարների համահայկական միջազգային մրցույթն ավարտվեց։ Մրցանակային ֆոնդը կազմում էր 20000 ԱՄՆ դոլար, նախատեսված էին նաեւ հատուկ մրցանակներ։ Օպերատիվ լինելու համար գալա համերգի օրը՝ առավոտյան դիմեցինք ժյուրիի նախագահ Արմեն Բաբախանյանին՝ իմանալու արդյունքների մասին եւ ստացանք հետեւյալ պատասխանը. «Չեմ կարող հայտնել ձեզ, նույնիսկ Խոսրով Հարությունյանին դեռ պարզ չեն դափնեկիրների անունները»։ Իհարկե, դժվար է հավատալ։ Ինչեւէ… Հաջորդ օրը մեզ սիրով դափնեկիրների անունները տրամադրեց լրատվության մենեջեր Նարեկ Թովմասյանը։ Մասնակից 55 դաշնակահարներից դափնեկիր են դարձել 19-ը։ Հիշեցնենք՝ մրցույթը անց էր կացվում երեք կատեգորիաներով՝ A- մինչեւ 13 տարեկան, B- մինչեւ 18 տարեկան, C- մինչեւ 30 տարեկան։ Կատեգորիա A Դանիելյան Յաննա- Երեւան, 1-ին մրցանակ՝ 1000 ԱՄՆ դոլար, Վարդազարյան Ելենա- Երեւան, 2-րդ մրցանակ՝ 500 ԱՄՆ դոլար, Իսրայելյան Սուսաննա- Էջմիածին, 3-րդ մրցանակ՝ 300 ԱՄՆ դոլար, Կիրակոսյան Էլեն- Երեւան, 4-րդ մրցանակ՝ 100 ԱՄՆ դոլար, Հովհաննիսյան Շողեր- Երեւան, 5-րդ մրցանակ՝ 100 ԱՄՆ դոլար, Գեւորգյան Անահիտ- Երեւան, 6-րդ մրցանակ՝ 100 ԱՄՆ դոլար։ Կատեգորիա B Առաջին մրցանակ չի շնորհվել Հակոբյան Կարեն- Երեւան, 2-րդ մրցանակ՝ 1000 ԱՄՆ դոլար, Երրորդ մրցանակը կիսեցին երկու դաշնակահար՝ Զաքարյան Լիլիթ- Ռուսաստան, 350 ԱՄՆ դոլար, Արտեմյան Լիլիթ- Երեւան, 350 ԱՄՆ դոլար, Ռափյան Հեղինե- Գավառ, 4-րդ մրցանակ՝ 250 ԱՄՆ դոլար, Կարոյան Նարե- Երեւան, 5-րդ մրցանակ՝ 250 ԱՄՆ դոլար, Բաբայան Լիլիթ- Արտաշատ, 6-րդ մրցանակ՝ 250 ԱՄՆ դոլար։ Կատեգորիա C Դալիբալտայան Ռուբեն- Բոսնիա-Հերցեգովինա, 1-ին մրցանակ՝ 5000 դոլար, Սիմոնյան Ստեփան- Ռուսաստան, 2-րդ մրցանակ՝ 3000 դոլար, Խաչատրյան Արթուր- Երեւան, 3-րդ մրցանակ՝ 2000 դոլար, Սիմոնյան Արեգ- Երեւան, 4-րդ մրցանակ՝ 500 դոլար, Մեյրաբովա Քրիստինա- Վրաստան, 5-րդ մրցանակ՝ 500 դոլար, Բերիեւա Ելենա- Վրաստան, 6-րդ մրցանակ՝ 500 դոլար։ Հատուկ մրցանակներ՝ Արեգ Սիմոնյան (Երեւան)- 500 դոլար, Էժենի Ալեսյանի «Fantasy Libre-Parcours» ստեղծագործության լավագույն կատարման համար եւ Հեղինե Ռափյան (Գավառ) որպես հատուկ մրցանակ՝ Համերգային հյուրախաղեր Եվրոպայում, կազմակերպված Kawai Concerts-ի կողմից։ Իսկ ժյուրիի նախագահ եւ գեղարվեստական ղեկավար Արմեն Բաբախանյանը, թերեւս շատ գոհ էր թե՛ մրցույթից, թե՛ արդյունքներից եւ թե՛ հանդիսականից, մի խոսքով՝ այս բացառիկ մրցույթի մասին արտահայտվեց ոտքի վրա, մեկ նախադասությամբ. «Թող ստեղծվի երաժշտություն, դաշնակահարները թող լինեն անկաշկանդ եւ նվագեն այնպես, որ դաշնամուրը հաճույք բերի ե՛ւ իրենց, ե՛ւ հանդիսատեսին»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ Մեր ունեցած տվյալներով, ժյուրիի անկեղծությանն ու օբյեկտիվությանը բոլորը չէ, որ հավատում էին: Սակայն այս մասին, մեր հաջորդ համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել