Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԽՁԿ ըԿխՆՄժ Երեկ «Մանկական աշխարհի» կոլեկտիվը հավաքվել էր քաղաքապետարանի

Սեպտեմբեր 04,2001 00:00

ԽՁԿ ըԿխՆՄժ Երեկ «Մանկական աշխարհի» կոլեկտիվը հավաքվել էր քաղաքապետարանի մոտ։ Կոլեկտիվի չորս պատվիրակներ բարձրացան քաղաքապետ Ռ. Նազարյանի մոտ՝ բանակցություններ վարելու նպատակով։ Քաղաքապետը քաղաքում չէր, պատվիրակները զրուցեցին տնտեսական քաղաքականության եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Աշոտ Բաբայանի հետ։ «Մանկական աշխարհի» աշխատողներն ասացին, որ Ա. Բաբայանին ներկայացրել են իրենց դիրքորոշումը. իրենք պատրաստ են վճարել այն գումարը, որը առաջարկվել է ռուսական «Սոգլասիա» ընկերությանը։ «Մենք պատրաստ ենք 900 հազար դոլարով գնել «Մանկական աշխարհը», նախնական կվճարենք 500-ը, հետո՝ մնացածը»,- ասացին վրդովված աշխատակիցները։ Հետո ավելացրին, որ քաղաքապետի հետ վերը նշված պայմանավորվածությունը եղել է, սակայն «Սոգլասիա» ընկերությունը քաղաքապետին առաջարկել է նախնական վճարել 750 հազար դոլար։ «Դրա համար էլ քաղաքապետարանը որոշել է հանրախանութը նրանց վաճառել, սակայն մենք պատրաստ ենք նախնական վճարել 700 հազար դոլար, որպեսզի 30 տարվա մեր աշխատավայրը մեզ պատկանի»,- ասաց պատվիրակությունը։ Սակայն նրանց տեղեկացրել են, որ այդ խնդիրը պետք է լուծի միայն քաղաքապետը։ Մարդիկ որոշեցին սպասել քաղաքապետի Երեւան վերադառնալուն, որպեսզի պատվիրակները «տետ ա տետ» զրուցեն քաղաքապետի հետ։ Ն. ՄՈՎՍԻՍՅԱՆ Հ. Գ. Քաղաքապետարանից «Առավոտին» տեղեկացրին, որ «Սոգլասիայի» հետ «Մանկական աշխարհն» օտարելու վերաբերյալ վերջնական համաձայնության են եկել հետեւյալ տարբերակով. «Սոգլասիան» միանվագ վճարում է 900 հազար դոլար եւ որպես բարեգործություն «Երեւան» հիմնադրամի հաշվեհամարին է փոխանցում 15 հազար դոլար։ Գումարը կմուծվի պայմանագրի ստորագրումից (որն այսօր է նախատեսված) 5 բանկային օրվա ընթացքում։ Այլ ներդրումներ անելու վերաբերյալ պայմանավորվածություն այսօրվա դրությամբ չկա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել