Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ ԹԱՆԿ ԲԱՆ Է

Սեպտեմբեր 04,2001 00:00

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ ԹԱՆԿ ԲԱՆ Է Իսկ արժանապատվությո՞ւնը Միֆ է այն տարածված կարծիքը, թե լրագրողներս հասարակության ամենաազատ եւ իր իրավունքները հարգող մասն ենք։ Երեկ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հրավերով (եւ ոչ թե՝ հրավերքով, ինչպես նշված է նրանց մամլո հաղորդագրության մեջ) մայրաքաղաքի գրեթե բոլոր ԶԼՄ-ները ներկայացել էին Վարդան Խաչատրյանի ասուլիսին։ Նախօրոք ժամը 17.30-ին (բազմիցս գրել ենք 15.00-ից հետո հրավիրվող ասուլիսների անարդյունավետության մասին) հայտարարված ասուլիսը հետաձգվեց եւս կես ժամով։ Այնուհետեւ մեծահոգաբար հրավիրեցին 10 րոպեից վերեւ բարձրանալ։ Տաս րոպեից պարզվեց, որ մուտքի պահակակետի ոստիկանները չեն կարող լրագրողներին թույլ տալ վերեւ բարձրանալ. լրատվության վարչության աշխատակիցներն անպայման պետք է ուղեկցեն մեզ։ Վերջիններս 10 րոպե հետո եւս չեկան։ Իսկ վերեւներից եկողներից իմացանք, որ դեռ մի հարց էլ ունեն քննարկելու։ Թե ում հետ եւ ինչ հարց պետք է քննարկվեր, կարող եք իմանալ պետական լրատվամիջոցներից, որոնք անկախ ԶԼՄ-ներից երկուսի ներկայացուցիչների շտրեյխբրեկերության պատճառով ստիպված էին չմիանալ իրենց մյուս գործընկերների բողոքի ակցիային եւ գնացին այդ հանդիպումը լուսաբանելու։ Իսկ ուրիշ ի՞նչ կերպ կարող են լրագրողները բողոքել իրենց նկատմամբ թքողական վերաբերմունքի եւ այն դրսեւորողների դեմ, եթե ոչ՝ վերջիններիս տված ինֆորմացիայի նկատմամբ համարժեք վերաբերմունք դրսեւորելով։ Ի վերջո, մեկ-երկու անգամ «ատամ ցույց տալուց» հետո միայն կարելի կլինի հարգալից վերաբերմունք ակնկալել չինովնիկներից։ Բայց «ատամ ցույց տալն» էլ, պարզվում է, գին ունի՝ մի նյութի հոնորար։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել