Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՆ, ՈՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆԸ ՉԷ

Սեպտեմբեր 01,2001 00:00

ՏՈՆ, ՈՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆԸ ՉԷ Այսօր Դպրության ու գիտելիքների օրն է։ Գուցե թե այս մի օրը պետական այրերը հիշեն դպրոցների մասին, նույնիսկ այցելեն ամեն մեկը մի դպրոց ու ոգեւորված ճառեր արտասանեն ուսուցիչների հերոսական աշխատանքի, կրթության կարեւորության եւ շատ այլ բարձր ու վսեմ թեմաներով։ Բայց ոչ ոք հաստատ չի խոսի այն մասին, որ ուսուցիչներին արձակուրդ ուղարկեցին առանց արձակուրդայինները վճարելու՝ խախտելով աշխատանքային օրենսգիրքը եւ ուսուցիչների՝ ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված, հանգստանալու իրավունքը։ Նույնիսկ արձակուրդից վերադառնալուց հետո ուսուցիչները չստացան այդ գումարները։ Սեպտեմբերի 1172ին հաստատ չեն ստանա նաեւ իրենց 10 հազար դրամ աշխատավարձը՝ թեեւ այդ խղճուկ աշխատավարձը նրանց կատարած աշխատանքի փոխհատուցում կարելի է համարել շա՜տ մեծ վերապահումներով միայն։ Բայց դպրոցները իրենց հյուր պաշտոնյաներին սեպտեմբերի 1172ին կդիմավորեն ու կճանապարհեն ջերմ տոնական հյուրընկալությամբ՝ չբողոքելով իրենց հանդեպ նման վերաբերմունքից։ Տոնական օրը հո չե՞ն փչացնելու իրենց դժգոհություններով։ Անկախ ամեն ինչից, այդ օրը տոն է մանկավարժների, առաջին դասարան գնացող փոքրիկների, նրանց ծնողների եւ կրթական համակարգի իրական նվիրյալների համար։ Շնորհավորում ենք բոլոր նրանց ու մաղթում, որ կրթությունն այս երկրում արժեւորվի ոչ թե խոսքերով, այլ իրական գործերով։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել