Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՂՑԿԵՂԱԲՈՒՅԺ» ՀՈԴՎԱԾԱԳԻՐՆԵՐ

Սեպտեմբեր 01,2001 00:00

«ՔԱՂՑԿԵՂԱԲՈՒՅԺ» ՀՈԴՎԱԾԱԳԻՐՆԵՐ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոբելյանի վերջին ակորդը 600 էջանոց եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) գիտական հոդվածների ժողովածուի հրատարակումն էր, որի շապիկն անգամ տպավորիչ էր։ Ըստ գիտական կոչվող այդ հոդվածներից մեկի՝ հեղինակներ Արտյուշա Ղազարյանը, Արթուր Աղաբալյանը եւ Ալյոշա Աղավելյանը հայտնագործել են «զետապոլ» անունով դեղամիջոց, որը, ինչպես իրենք են հավաստում, ոչ ավել, ոչ պակաս, բուժում է… քաղցկեղը։ Ի դեպ, այդ ուշագրավ գիտական հոդվածը կարդացել էր նաեւ ֆրանսահայ մեր մի հայրենակիցը, որը նամակով նախ իր հիացմունքն էր արտահայտել, հիրավի, Նոբելյան մրցանակի արժանի դեղամիջոցի ստեղծման առիթով, ապա զարմանքը, թե ինչու չի կազմակերպվում դրա զանգվածային (նաեւ շահութաբեր) արտադրությունը, այնուհետեւ պատրաստակամությունը՝ հոգալու դեղի արտադրության հետ կապված բոլոր ծախսերը։ Սակայն ե՛ւ հոդվածագիրների խմբակային հայտնագործությունը, ե՛ւ մեր հետաքրքրասեր հայրենակցի նամակ-առաջարկությունը գործադիր իշխանության եւ բժշկական համալսարանի կողմից արժանացել են անուշադրության։ Փաստորեն, տպավորություն է ստեղծվում, որ ոչ ոք Հայաստանում տեղյակ չէ այդ ժողովածուում զետեղված հոդվածի բովանդակությանը։ Եթե իրոք կատարվել է նման հայտնագործություն, ինչու պետական այրերը չեն կազմակերպում դրա զանգվածային արտադրությունը, մանավանդ, հունիսից ԶԼՄ-ները գրում ու հրապարակում են մեր ֆրանսահայ հայրենակցի նամակը։ Մնում է, որ իրավապահ մարմիննե՞րը զբաղվեն այն հարցով, թե դեռեւս չօրինականացված դեղամիջոցը ինչպես են փորձարկել ու օգտագործել խեղճ ու կրակ հիվանդների վրա։ Ե. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել