Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԵՆՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ «ՎԱՐԿԱԾԸ»

Սեպտեմբեր 01,2001 00:00
henrik khaxatryan

«Ֆեմիդայի» երեկվա հյուրը նաեւ Արդարադատության խորհրդի անդամ Ռոբերտ Ավագյանն էր, որը, ներկայացնելով 1998 թ. օգոստոսի 6-ին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանության եւ Արամ Կարապետյանի ինքնասպանության վարկածը՝ նշեց, որ իրեն միշտ մտահոգել են ո՞վ, ինչպե՞ս, ինչո՞ւ հարցերը։

Նա մեջբերեց պաշտոնական վարկածը. դատախազության կոլեգիայի նիստի արձանագրությունը. «Լսելով քննարկմանը կարեւորագույն գործերով քննիչ Ալբերտ Մարգարյանի զեկուցումը, կոլեգիան արձանագրել է, որ 1998 թ. օգոստոսի 6-ին Արամ Կարապետյանը ժ. 17.00-ի սահմաններում մտել է գլխավոր դատախազ Հ. Խաչատրյանի սենյակ եւ այնտեղ 26 րոպե մնալուց հետո, սպասել վերջինիս եւ ինքնասպան եղել»։

Պրն Ավագյանին զարմացրել էր հատկապես այն փաստը, որ Գագիկ Ջհանգիրյանը հեռուստատեսությամբ հայտարարել է. «իրենց հաստատությունը չէր, որ պետք է քններ այս գործը» եւ, ինչպես հիմա իրեն ներկայացնում են, այնպես էլ նա ընդունում եւ հավատում է։ «Ինչո՞ւ պետք է զինդատախազությունը քններ սույն գործը, իբր «27»-ի գործը դորդուբեշ արեց, հիմա էլ ուզում է նույն սցենարը եւ այստեղ կրկնել»,- ասաց Ռ. Ավագյանը։

Պաշտոնական վարկածներից բացի, պրն Ավագյանը ներկայացրեց նաեւ իր տեսակետը. «Հավաստիացնում եմ, որ տեղում կատարված տեղազննությամբ հայտնաբերվել է 3 գնդակ (9 մմ-անոց), որոնք արձակվել էին Ա. Կարապետյանին պատկանող ԾթԹ-2600 ատրճանակից, մնացած 2 գնդակը հայտնաբերվել էր հանգուցյալների դիակներից»։ Պրն Ավագյանն ասաց նաեւ, որ ատրճանակի փողի վրայի թուքը համապատասխանում էր Ա. Կարապետյանի թքին։ Հաստատված է նաեւ, որ Ա. Կարապետյանի վրա, բացի բերանի մեջ կրակ արձակելու հետեւանքով եղած վնասվածքից, այլ վնասվածք չի եղել։

Պրն Ավագյանը պատմեց, որ 1998 թ. մայիսին Հենրիկ Խաչատրյանն ԱՄՆ է մեկնել, սակայն նրա մեկնումից 10 օր առաջ Ա. Կարապետյանն արձակուրդ է վերցրել. Հ. Խաչատրյանի մեկնումից 4 օր առաջ նա ԱՄՆ-ում է եղել։ ԱԽ անդամի վերջնական վարկածն այն էր, որ «Ա. Կարապետյանը կրակ է արձակել Հ. Խաչատրյանի վրա, քանզի բոլոր 5 գնդակները հայտնաբերվել են դռան, սեղանի կանչի զանգվածի հատվածում, նրա դաստակին եւ գլխին։ Դա վկայում է, որ Ա. Կարապետյանը վիճաբանություն է ունեցել Հ. Խաչատրյանի հետ եւ հասել է այնպիսի հոգեբանական վիճակի, որ նախ սպանել է Հ. Խաչատրյանին, ապա՝ իրեն»։

ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930