Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԱՆԱԿ ԿԳՆԱՆ

Օգոստոս 31,2001 00:00

ԲԱՆԱԿ ԿԳՆԱՆ ՀՊՃՀ-ի քոլեջի դիմորդների ծնողները խուճապի են մատնվել. պաշտպանության նախարարությունը մի նախագիծ է ներկայացրել ՀՀ կառավարություն, որով առաջարկել է վերանայել միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին զորակոչից տարկետման իրավունք տալու մասին կառավարության որոշումը։ ՀՀ կառավարության նախորդ նիստում ՊՆ-ի ներկայացրած այս նախագիծը հաստատվել է, եւ քոլեջները զրկվել են տարկետման իրավունքից։ ԿԳՆ-ի միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Փոլադյանից երեկ տեղեկացանք, որ 4 քոլեջ էր օգտվում տարկետման իրավունքից՝ ՀՊՃՀ-ի, գյուղակադեմիայի քոլեջները, պարարվեստի ուսումնարանը եւ օլիմպիական հերթափոխի դպրոցը։ Բուհական քոլեջներից գերազանց առաջադիմությամբ ուսանողների որոշակի տոկոսը երրորդ կուրսից կարող է տեղափոխվել մայր բուհի համապատասխան կուրս եւ բարձրագույն կրթության դիպլոմ ստանալ։ Այս հնարավորությունը եւ զինակոչից տարկետման իրավունքը խիստ գրավիչ են դարձնում քոլեջները բուհերի ընդունելության մրցույթից դուրս մնացած դիմորդների համար։ ՀՊՃՀ-ի քոլեջ այս տարի դիմողների թիվը բավականին մեծ էր, սակայն տարկետման իրավունքից չօգտվելու հեռանկարը տղա դիմորդներին մղում է փաստաթղթերը հետ վերցնել քոլեջներից։ Իսկ վերջիններիս դասախոսներն առանց ուսանողների ու, հետեւաբար, առանց աշխատանքի մնալու մտահոգությունն ունեն։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել