Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՖԱՆՏԱՍՏԻԿ ԱՇԽԱՐՀԸ

Օգոստոս 29,2001 00:00

ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՖԱՆՏԱՍՏԻԿ ԱՇԽԱՐՀԸ Օպերատորի աշխատանքը կամ ուղղակի՝ սիրողական տեսագրություններ կատարելը բավական գայթակղիչ զբաղմունք է։ Սակայն նույնիսկ ձեր փոքրիկի ծննդյան օրվա կամ ընկերուհու հարսանիքի նկարահանումները որոշակի հմտություններ են պահանջում։ Իսկ որտեղի՞ց ձեռք բերել դրանք, եթե դեռ սկսնակ ես… Ո՞վ կօգնի վարպետության դասընթացներ ստանալու։ Իհարկե՝ պրոֆեսիոնալ օպերատորը, սակայն պրոֆեսիոնալից դասեր առնելու ժամանակ եւ հնարավորություն ամենքին չի տրված, փոխարենը՝ ռուս հանրահայտ ռեժիսոր, գրականագետ Դ. Սինեցկու «Տեսախցիկներ եւ տեսանկարահանում։ Այբուբենից՝ վարպետություն» գիրքը մատչելի է բոլորի համար։ Փորձառու լրագրող-օպերատոր Հրաչյա Ավետիսյանի թարգմանությամբ (ընդ որում՝ սեփական տեսակետներով միջնորդված եւ խմբագրված տարբերակով) լույս տեսած այդ գիրքը ընթերցողի առջեւ բացում է տեսախցիկի հնարավորությունների անսահմանության եւ տեսանկարահանումների հետաքրքիր ու ֆանտաստիկ աշխարհը։ Ինչպես գրախոսականում անդրադարձել է ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, ԵՊՄՀ-ի կինո եւ լուսանկարչավարպետություն ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, հայտնի բեմադրող-օպերատոր Ալբերտ Յավուրյանը, «այս գիրքը կդառնա ռեժիսորական սցենարների կառուցման ուղեցույց։ Գրքում առկա սրամիտ ու զվարճալի գործնական վարժությունները ընթերցողին թույլ կտան յուրացնել պրոֆեսիոնալ օպերատորին եւ ռեժիսորին հատուկ շատ հմտություններ։ Գիրքն, առանց վարանելու, կարող է կիրառվել ուսումնական հաստատություններում՝ որպես դասագիրք»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել