Լրահոս
Օրվա լրահոսը

Ավիաընկերությունների

Օգոստոս 29,2001 00:00

ԻՍԿԱԿԱՆ «Ճ ԿԼԱՍ» Ավիաընկերությունների դասակարգման ցուցակում մոտավորապես սա է «Հայկական ավիաուղիների» (ՀԱՈւ) տեղը՝ դատելով ՀԱՈւ172ի միջազգային հեղինակությունից, վարած ֆինանսատնտեսական քաղաքականությունից։ ՀԱՈւ172ի չվացուցակն ու չվերթերն այնպես են կազմված, որ տպավորությունն այն է, թե հատուկ ամեն ինչ արված է, որ այս ավիաընկերությունը վնասով աշխատի։ Եթե սրան գումարում ենք արտասահմանում այս ավիաընկերության ներկայացուցիչների անօրինական գործունեությունն ու ՀԱՈւ172ի հովանավորչությունը, պատկերն ավելի է ամբողջանում։ Սխալ է ընտրված ոչ միայն չվերթերի աշխարհագրությունը, այլ նաեւ ժամերն ու հաճախականությունը։ Ասվածը հիմնավորելու համար բավական կլիներ նշել միայն Երեւան172Կահիրե ուղղությունը։ Կահիրեում մոտ 7000 հայ կա։ Որպես հիմնավորում բերելով եգիպտահայ համայնքի գոյությունը, փաստորեն, առանց խելամիտ մարքեթինգի, չվերթ է բացվում։ Խելացի մասնագետների հաշվարկով (թեեւ այս երթուղին դեռ փորձաշրջան է անցնում) սա չի կարող շահավետ լինել։ Փոխարենը չի բացվում Երեւան172Մինսկ պարիտետ չվերթը (այսպես են կոչվում զուգահեռ չվերթերը, ասենք, որ «ԲելԱվիա»-յի Մինսկ172Երեւանին զուգահեռ ՀԱՈւ172ն բացում է Երեւան172Մինսկը), որը բավականին շահավետ կարող է լինել։ Փոխարենը, չնայած Երեւան172Մոսկվան ամենաշահավետն է, բայց ոչ թե ՀԱՈւ172ն է գլխի ընկնում, որ լրացուցիչ չվերթ պիտի բացվի, այլ «ԱրմԱվիան», որը զեղչերի այնպիսի ճկուն քաղաքականություն է մշակում եւ իրականացնում, որ շուտով ՀԱՈւ172ի ուղեւորների մի մասը կտեղափոխվի այնտեղ, եթե սպասարկումն էլ բարձր լինի։ Բացի այս, ՀԱՈւ172ն պարիտետ չվերթեր չունի Ռուսաստանի տարբեր քաղաքներից դեպի Երեւան չվերթերին՝ օրինակ, Օրենբուրգ, Աստրախան, Սարատով։ Ավիացիայի մեր պատասխանատուները փոխանակ բիզնեսում ընդունված բոլոր մեթոդներով խոչընդոտեն, որ Պերմ172Երեւան չվերթը չբացվի, որպեսզի, օրինակ, Երեւան172Եկատերինբուրգ ՀԱՈւ172ի չվերթը չտուժի, ավիաընկերության հարգարժան գլխավոր տնօրեն Սերգեյ Վանցյանը բիզնեսում չընդունված մեթոդներով նպաստում է, որ իր եղբայրը բացի այդ չվերթը։ Ընդհանրապես «Առավոտի» աղբյուրները հավաստում են, որ Սերգեյ Վանցյանը կամ ավիացիայի մյուս պատասխանատուները ազգակցական կամ ընկերական սկզբունքներով են առաջնորդվում կադրային նշանակումներ անելիս։ «Վնուկովոյում» ՀԱՈւ172ի ներկայացուցիչն, օրինակ, Ս. Վանցյանի մյուս եղբայրն է։ Մեկ այլ եղբայրը «Աերոսթարի» տնօրենն է, որը ՀԱՈՒ172ի շնորհած զեղչերով արդյունավետ բիզնես է անում։ Միայն այն գործունեությունը, որ ծավալում են ՀԱՈւ172ի ներկայացուցիչները արտասահմանում, բավական է, որ այս ավիաընկերության շահույթը ձգտի մինուս անսահմանության։ «Առավոտի» հավաստի աղբյուրների համաձայն, ՌԴ172ում եւ Եվրոպայում ՀԱՈւ172ի ներկայացուցիչները աշխատած գումարները ոչ թե ավիաընկերության բյուջե են մուծում, այլ սեփական գրպանն են դնում, որովհետեւ փոխանակ աշխատեն ՀԱՈւ172ի միջազգային վարկը բարձրացնելու ուղղությամբ, մարքեթինգով զբաղվելու՝ անօրինական գումարներ են աշխատում։ Ընդ որում, դրա ձեւերը բազմաթիվ են։ Նշենք մի քանիսը եւ «ամենաեկամտաբերները»։ ՀԱՈւ172ի եվրոպական մի քաղաքի ներկայացուցիչը բացում է վաճառքի գործակալ գրասենյակ, ինչի իրավունքը չունի ու փող է, որ աշխատում է։ Յուրաքանչյուր ավիաընկերությանը ձեռնտու է, որ իր ավիատոմսերի վաճառքով զբաղվի արդեն սպառման մեծ շուկա ունեցող գործակալը, որպեսզի շատ տոմսեր վաճառվեն։ Իսկ մեր հեղինակազուրկ ՀԱՈւ172ի ներկայացուցիչները վաճառում են այնքան, որքան կվաճառվեր այսպես, թե այնպես։ Այսպիսով, օրինակ, Ֆրանկֆուրտ172Երեւան, եւ Ամստերդամ172Երեւան ամսական 9 չվերթից մեր ներկայացուցիչները գրպանն են դնում «մաքուր» 35000 դոլար։ Հաշվարկը պարզ է. ամեն թռիչքին վաճառվում է առնվազն 50 տոմս, որի արժեքը միջինը 500 դոլար է։ 25000 դոլարը 9 չվերթով բազմապատկելիս ստացվում է 225000 դոլար, որից գործակալը ստանում է 1717218% միջնորդավճար։ 40500 դոլար միջնորդավճարից հազիվ 5000172ը ծախսվի աշխատավարձի, գրասենյակի վրա։ Իսկ մնացածը մի քիչը կարող էր ՀԱՈւ172ինը լիներ, եթե սեփական գրպանի մասին մտածելու փոխարեն այդ բիզնեսը ՀԱՈւ172ին ծառայեցնելու համար օրինականացման ձեւեր գտնեին։ Քիչ գումարներ չեն աշխատում նաեւ չձեւակերպված ուղեբեռների միջոցով։ Իսկ ներկայացուցիչները՝ ամեն մեկը մի պաշտոնյայի բարեկամ172ծանոթն է։ Օրինակ, Ամստերդամում ՀԱՈւ172ի ներկայացուցիչ Յուրա Եղոյանը ՔԱԳՎ172ի նախկին պետ Մնացականյանի ծանոթն է։ Դե եթե նախկինը, ինչո՞ւ ոչ ներկաները։ «Առավոտի» աղբյուրները վկայում են՝ Եվրոպայում ՀԱՈւ172ի ներկայացուցիչների «կռիշաները» հիմնականում նախագահական ապարատում են եւ քաղավիացիայում։ Քաղավիացիայի այս վիճակի բացատրությունները մի քանիսն են. ՀԱՈւ172ն այս վիճակին է հասցվում, որ մասնավորեցումը պակաս աղմուկով ընթանա եւ առավել ցածր գնով ձեւակերպվի, իսկ մնացածը «գրպանվի», իշխանությունները թքած ունեն ավիացիայի վրա։ Իսկ մի բարձրակարգ մասնագետի համոզմամբ՝ ՀԱՈւ172ի խնդիրը մենեջմենթի գծով մասնագետների բացակայությունն է։ ՀԱՈւ172ի խայտառակ վիճակի նկարագրությունը սրանով չի սահմանափակվում։ «Առավոտն» առաջիկայում հանդես կգա այլ հրապարակմամբ եւս։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ Հ. Գ. Սերգեյ Վանցյանի պաշտոնանկության վերաբերյալ որեւէ պարզաբանում չներկայացվեց։ Ավել վաճառված տոմսերի վերաբերյալ էլ պարզաբանում չտրվեց, բայց «Առավոտը» պարզեց, որ օգոստոսի 18172ին էլ Երեւան172Սանկտ Պետերբուրգ չվերթի համար է մոտ 20 ավել տոմս վաճառվել, եւ, որ, ընդհանրապես, ավել տոմս վաճառելը ՀԱՈւ172ի համար վաղուց արդեն «բնավորություն է դարձել»։ ՀԱՈւ172ի մասին բոլոր խայտառակությունները տպագրելուց հետո «Առավոտը» պատրաստ է լսել նաեւ պատասխանատուների պարզաբանումները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել