Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԺԿ

Օգոստոս 29,2001 00:00

ԱՌԱՆՑ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանը նախկին ՀԺԿ-ական Հմ. Հովհաննիսյանի՝ «Առավոտին» տված հարցազրույցի կապակցությամբ խմբագրությանը հայտնեց, որ «Հմ. Հովհաննիսյանի որոշ արտահայտություններ պարզապես զարմանք են առաջացնում։ Օրինակ, հետեւյալը. «Չէ՞ որ այսօրվա այդ խաղերի մասնակիցները դրդեցին Կ. Դեմիրճյանին այն «դաշինքային» ճանապարհին, որը բերեց հոկտեմբերի 27-ի ողբերգությանը»։ Հմ. Հովհաննիսյանը միեւնույն ժամանակ ասում է, թե ինքը կարող էր ամեն ինչ անել, որպեսզի «արդիականության խոշորագույն քաղաքական գործիչները, ի վերջո, համախմբեն իրենց ուժերը»։ Ի՞նչ է ստացվում՝ եթե Կարեն Դեմիրճյանը դաշինք կնքեր «խոշորագույն քաղաքական գործիչ» Ռ. Քոչարյանի հետ, ապա «Հոկտեմբերի 27» տեղի չէ՞ր ունենա։ Դա՞ նկատի ունի Հմ. Հովհաննիսյանը։ Ինչ վերաբերում է Ստ. Դեմիրճյանի ստացած ժառանգությանը։ Նա արդեն ասել է, չեմ ուզում կրկնել, բայց մեջբերեմ, որ նա ժառանգել է արժանապատվություն, ազնվություն, պատասխանատվություն գործի հանդեպ, որն այսօր պակասում է շատ-շատերին։ Իսկ Հմ. Հովհաննիսյանի մատնանշած «խոշորագույն սխալն» այն է, որ Ստ. Դեմիրճյանը չի կորցրել արժանապատվությունը։ ՀԺԿ-ն այսօր ոչ թե առանձին պատեհապաշտներն են, որոնցից, ի վերջո, կուսակցությունն ազատվեց, այլ հազարավոր ազնիվ մարդիկ, ովքեր եղել են եւ կան ՀԺԿ-ում։ Իրականում, ՀԺԿ-ն ոչ թե հողմացրիվ է եղել (ինչպես կերազեին շատերը), այլ՝ ավելի է ուժեղացել եւ ինքնամաքրվել։ ՀԺԿ-ն ազատվել է բոլոր այն մարդկանցից, ում համար Ռ. Քոչարյանը «խոշորագույն քաղաքական գործիչ» է, որը խրախուսում է դավաճանությունը, երկերեսանի պնակալեզ մարդկանց մղումները, նրանց միջոցով փորձում է քայքայել քաղաքական դաշտը։ Այդ մարդիկ ընդամենը մի ձգտում ունեն՝ հարմար տեղավորվել Քոչարյանի գրպան-կերակրամանում։ Ինչ վերաբերում է Հմ. Հովհաննիսյանին, նա, հավանաբար, Քոչարյանի շալվարի ետեւի գրպանում է եւ, մրցակցելով մյուս նախկին ՀԺԿ-ականների հետ, ջանք է թափում առջեւի գրպան անցնելու համար»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել