Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ

Օգոստոս 28,2001 00:00

ՀՐԱԺԵՇՏ՝ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՎ Եվ այսպես, «Երկրորդ համահայկական խաղերը» նույնպես պատմության գիրկն անցավ։ Դժվար է գերագնահատել դրա նշանակությունը ոչ միայն աշխարհի տարբեր ծագերում ապրող հայ երիտասարդների մարզական ներուժը բացահայտելու, նրանց կարողությունները մայր հայրենիքում ցուցադրելու, այլեւ Հայաստան-Սփյուռք կապն ամրապնդելու առումով։ Աշխարհի 80-ից ավելի քաղաքների շուրջ 2500 մարզիկներ մասնակցեցին ինը մարզաձեւերից անցկացված մրցումներին։ Իսկ այս առիթով Երեւան ժամանածների ընդհանուր թիվը հասնում էր մոտ հինգ հազարի։ Խաղերն ընդհանուր առմամբ հաջող անցան, թեեւ արձանագրվեցին մի շարք կազմակերպական թերություններ ու թյուրիմացություններ։ Այդուհանդերձ, բոլորն էլ՝ թե կազմակերպիչները, թե մասնակիցներն ու հյուրերը, գոհ մնացին։ Հիմա հյուրերը հերթով վերադառնում են իրենց երկրներ՝ անհամբեր սպասելով 2003 թվականին, որպեսզի կրկին վերադառնան հայրենիք ու մասնակցեն «Երրորդ համահայկական խաղերին»։ Ի դեպ, ոչ բոլորն են շտապում հեռանալ Հայաստանից։ Բավականին մեծ թիվ են կազմում եւս մի քանի օր հայրենիքում մնալու ցանկություն ունեցողները։ Շատերն առաջին անգամ են եկել նախնիների երկիր ու այն ավելի մոտիկից ու լավ ճանաչելու պահանջ են զգում։ «Խաղերի» ամփոփիչ արդյունքները Ֆուտբոլ։ Կաշվե գնդակի վարպետներն իրենց հարաբերությունները պարզում էին Երեւանի, Աբովյանի, Աշտարակի ստադիոններում։ Պայքարի մեջ ներգրավվելով առաջիններից մեկը, նրանք հաղթողին որոշեցին Խաղերի եզրափակիչ օրը։ Մրցանակային եռյակը կազմեցին. 1. Ստեփանակերտ, 2. Բառնաուլ, 3. Երեւան։ Մինի ֆուտբոլ։ Պայքարն անցկացվեց պետհամալսարանի մարզադահլիճում։ Հաղթող դարձավ Երեւանը, իսկ նրան հաջորդեցին Վանաձորն ու Թեհրանը։ Բասկետբոլ։ Կանայք. 1. Երեւան, 2. Գյումրի, 3. Թեհրան։ Տղամարդիկ. 1. Վալլեյ, 2. Սոչի, 3. Գլենդել։ Շախմատ։ Կանայք. 1. Շուշանիկ Չիտախչյան (Վանաձոր), 2. Լուսինե Ապրեսյան (Երեւան), 3. Նոնա Սահակյան (Արմավիր)։ Տղամարդիկ. Արշակ Ռամազյան (Վանաձոր), 2. Զավեն Անդրեասյան (Երեւան), 3. Լեւոն Բաբուջյան (Երեւան)։ Թենիս։ Տղամարդիկ, զուգախաղեր. 1. Հարություն Սոֆյան- Հայկ Զոհրանյան (երկուսն էլ՝ Երեւան), 2. Ալեքսանդր Հարությունյան (Բեյրութ)- Դավիթ Բաբայան (Երեւան), 3. Արթուր Խաչատրյան- Հայկ Հակոբյան (երկուսն էլ՝ Երեւան)։ Մենախաղեր. 1. Հարություն Սոֆյան (Երեւան), 2. Հայկ Հակոբյան (Երեւան), 3. Ալեքսանդր Հարությունյան (Բեյրութ)։ Կանայք, զուգախաղեր. 1. Նարինե Սուքիասյան-Լուսինե Մարտիրոսյան (երկուսն էլ՝ Երեւան), 2. Մարիա Առաքելովա- Լուսինե Դավթյան (երկուսն էլ՝ Երեւան), 3. Տաթեւ Բաբայան (Մոսկվա)- Ելենա Զակինա (Երեւան)։ Մենախաղեր. 1. Հերմինե Սուքիասյան (Երեւան), 2. Մարիա Առաքելովա (Երեւան), 3. Լուսինե Մարտիրոսյան (Երեւան)։ Վոլեյբոլ։ Տղամարդիկ. 1. Երեւան, 2. Սիսիան, 3. Վանաձոր։ Կանայք. 1. Երեւան, 2. Սիսիան, 3. Արթիկ։ Ատլետիկա։ Այս մարզաձեւում պայքարն անցկացվեց տղամարդկանց եւ կանանց ութական մրցաձեւից։ Սեղանի թենիս։ Կանայք, զուգախաղեր. 1. Աննա Պողոսյան- Արմինե Մակինյան (երկուսն էլ՝ Երեւան), 2. Լուսինե Հովհաննիսյան- Լուիզա Նազարյան (երկուսն էլ՝ Երեւան), 3. Աննա Կրմազյան- Լուսինե Նիգոյան (երկուսն էլ՝ Վանաձոր)։ Մենախաղեր. 1. Արմինե Մակինյան, 2. Լուսինե Հովհաննիսյան, 3. Լուսինե Նազարյան։ Տղամարդիկ. 1. Արամ Ջավադյան- Սմբատ Սարգսյան (երկուսն էլ՝ Բուխարեստ), 2. Եգոր Մակինյան- Արթուր Պողոսյան (երկուսն էլ՝ Երեւան), 3. Գագիկ Չախոյան- Գեւորգ Սուվարյան (երկուսն էլ՝ Գյումրի)։ Մենախաղեր. 1. Սմբատ Սարգսյան, 2. Մուրադ Ասատրյան (Երեւան), 3. Արամ Ջավադյան։ Քաղաքների միջեւ ընդհանուր պայքարում առաջին տեղը գրավեց Երեւանը, որն ընդհանուր առմամբ նվաճեց 68 մեդալ (33 ոսկե, 23 արծաթե, 12 բրոնզե)։ Երկրորդը Վանաձորն էր՝ 20 (6+8+6), երրորդը՝ Գյումրին՝ 10 (0+4+6)։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել