Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԺԿ-ում

Օգոստոս 25,2001 00:00

ՕՊՈՐՏՈՒՆԻՍՏՆԵՐԻ ՎԵՐՋՆԱՆՊԱՏԱԿԸ ՏԱՊԱԼՎԵՑ ՀԺԿ-ում տեղի ունեցող հայտնի իրադարձությունները հիմնականում հետեւանք են ներկայումս հանրապետությունում տիրող գարշելի քաղաքական մթնոլորտի, որի պայմաններում օրեցօր աճում է անկայուն, թուլակամ, կոնֆորմամետ խառնվածքի տեր բարոյալքված «գործիչների» թիվը։ Որքան էլ ամպագոռգոռ ու ճոռոմ-ճոռոմ բառակապակցությունների չդիմեն ոմանք, ՀԺԿ քաղաքական խորհրդին ու նրա ղեկավարությանը «մեղադրելով» (քաղաքական գծից շեղում, ծրագրի խախտում, ոչ կառուցողական, ոչ պետականամետ եւ այլն, եւ այլն), ինչպիսի դիմակներ ու կամուֆլյաժ չօգտագործեն ՀԺԿ-ից հեռացված ու հեռացած որոշ վայքաղաքական գործիչներ իրենց կերպափոխուկ (ՏոՏՐՏՑվՌ) էությունը քողարկելու համար, ցավը «հիվանդ գլխից առողջին բարդելու» փորձերով՝ դրանք տակավին անարդյունավետ զավզակաբանություններ են։ Նրանց անջատողականության իրական պատճառները, ինչպես ասում են՝ «լողում են ջրի երեսին» եւ պարզ ու հասկանալի են յուրաքանչյուր քիչ թե շատ բանականության տեր մարդու համար։ Հիմնականում կանխորոշիչ գործոնները հետեւյալներն են։ – Քաղաքական մթնոլորտի կտրուկ ձեւափոխումը հոկտեմբերի 27-ից հետո եւ նախագահական թեւի ազդեցության հանարժանի աճը հանրապետության հասարակական կյանքում։ – Նախագահական թեւի բացահայտ անտարբերությունը հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտման վերաբերյալ, նահատակների հարազատների նկատմամբ հանրապետության նախագահի պարսավելի արհամարհական վերաբերմունքը։ – Նախագահամետ լրատվական միջոցների կողմից հաճախ սանձարձակության հասնող մեկնաբանությունները հոկտեմբերի 27-ի դեպքերի վերաբերյալ, ինչպես նաեւ նահատակների կերպարների խեղաթյուրված «լուսաբանումները»։ – Նույն նախագահամետ ԶԼՄ- ների կողմից ոճրագործների նկատմամբ ակնառու հոգատարության ու կարեկցանքի ցուցաբերումը։ – Նախագահին առընթեր «Մարդու իրավունքների պաշտպանության» հանձնաժողովի նախագահի բացահայտ համակրանքը ոճրագործների իրավունքների պաշտպանության հարցերում։ – Ոճրագործության հետ կապված որոշակի մեղավորների շուտափույթ ազատ արձակումը։ – Իշխանությունների կողմից Վ. Սարգսյանի եւ Կ. Դեմիրճյանի մերձավորների նկատմամբ աստիճանաբար ու հետեւողական բարոյական եւ այլ ճնշումներ գործադրելը եւ այլն, եւ այլն։ Ստեղծված իրավիճակում, երբ հասարակության մեջ տպավորություն է ձեւավորվում մի կողմից նախագահի նման վարքագծի հետ անհամատեղելի զորեղության անարժան աճի, մյուս կողմից դրան չհակակշռող հասարակական ու քաղաքական ուժերի ազդեցության հետզհետե ջլատվող ու նվազող տենդենցների, բնականաբար, քաղաքական ու պետական գործիչների, ինչպես նաեւ գործարարների շրջաններում սեփական դիրքորոշումների վերանայման միտումներ են առաջանում։ Այսպես՝ – Պետական պաշտոնյաները կամ պաշտոնի ձգտողները աստիճանաբար փոխում են նախկին քաղաքական դիրքորոշումները՝ ձգտելով դառնալ նախագահամետ։ – Որոշ պատգամավորներ նախագահի կողմից խորհրդարանի լուծարման եւ իրենց աթոռներից մեկընդմիշտ զրկվելու վտանգը չեզոքացնելու նպատակով ձգտում են, ամեն գնով, ձեւավորել խորհրդարանական նախագահամետ մեծամասնություն, անկախ նրանից, թե որքանով է նախագահը ներկայումս վայելում ժողովրդի վստահությունն ու համակրանքը եւ ինչ մակարդակի է ժողովրդի համար նրա օգտակար գործողության գործակիցը։ Ի դեպ, այդ «գործընթացում» կարծես թե մրցակցություն է գնում, թե ով օր առաջ նախագահի «աչքը» կմտնի իր նախագահամետ «նախաձեռնությունների» եւ հայտարարությունների շնորհիվ ու կհավաքագրվի նախագահի նվիրյալների շարքերում։ – Գործարար ՀԺԿ-ականներից շատերի մեջ վախ է առաջանում իշխանական ռեսուրսների ճնշման տակ սեփական բիզնեսը վտանգելու։ Զարմանալի բան չկա։ Չէ՞ որ բանն անգամ հասել էր նրան, որ վերջերս արդյունաբերողների ու գործարարների միության նախագահի ընտրության հարցում քննարկվել էր նաեւ սեփական բիզնես չունեցող բանիմաց մարդու նախագահության թեկնածուի տարբերակը, քանզի բիզնես ունեցող միության նախագահը կաշկանդված կլինի իշխանական ատյաններում լիարժեք պաշտպանել միության անդամների օրինական շահերը, նույնպես վախենալով վտանգել սեփական բիզնեսը իշխանական ռեսուրսների ճնշման հետեւանքով։ Սա է իրողությունը։ Նշված եւ նման այլ գործոնների հանրագումարի արդյունքում ձեւավորվել է մի այնպիսի բարոյաքաղաքական մթնոլորտ, երբ մարդիկ, կամա թե ակամա, հայտնվել են երկընտրանքի առջեւ, ընդ որում, եթե ընտրես նախագահամետ դիրքորոշում՝ կստանաս «կանաչ երթուղի», իսկ եթե դիրքորոշումդ այլ է եւ ցանկանում ես դրան հավատարիմ մնալ, ապա կառաջացնես նախագահի դժկամությունը, դրանից բխող հայտնի հետեւանքներով։ «Հստակեցված» է նաեւ դժկամություն առաջացնող դիրքորոշումների ցանկը, այն, թերեւս, առաջնորդում է հոկտեմբերի 27-ի դեպքերի հետ կապված, մասնավորապես Կ. Դեմիրճյանի եւ Վ. Սարգսյանի ու նրանց հարազատների շահերի պաշտպանության դիրքորոշումը։ Ահա հենց այս ընտրության իրադրությունն է, որ լակմուսի թղթի պես ի հայտ է բերում, թե ով ով է եւ ինչ բարոյական «կառուցողական» կառուցվածք ունի, ինչպես է ցուցաբերում իր իսկական էությունը էքստրեմալ իրադրությունում։ Ոմանց կարգախոսը, ըստ հայկական ասացվածքի՝ «Թող իմ փորը կուշտ լինի, թող ինձ ասեն «սոված շուն» կամ՝ «Որտեղ հաց՝ էնտեղ կաց»։ Մարդիկ էլ կան, որոնց կարգախոսը նույնպես ըստ հայկական ասացվածքի, բայց արմատապես տարբեր է, այն է՝ «Գոմեշ մը կտամ, բայց մեղա չեմ ասի», կամ դրա սերբական տարբերակի՝ «Եթե մարդ ես, ապա խիղճդ հացով չես փոխանակի»։ ՀԺԿ-ական պատգամավորներից, դժբախտաբար, քչերը ղեկավարվեցին վերջին կարգախոսով։ Ինչեւէ, յուրաքանչյուրն ըստ արժանվույն իր գնահատականը կստանա՝ «ամենքին՝ իրենը» սուրբ սկզբունքով։ Ինչ վերաբերում է խորհրդարանի ղեկավար, այժմ արդեն նախկին ՀԺԿ-ականներին, ապա նրանց վարքագիծը ամենեւին անսպասելի չէր համենայնդեպս նրանց համար, ովքեր զուրկ չեն հոգեվերլուծական ունակություններից։ Մասնավորապես, Ա. Խաչատրյանին կրկին բնութագրելը անիմաստ է, քանզի նրա բարոյաքաղաքական ու գործնական հատկանիշները բազմիցս արծարծվել են թե խորհրդարանում եւ թե հրապարակումներում։ Առավել ուշագրավ է Գ. Ասլանյանի վարքագիծը։ Արտաքին խոհեմության ու շրջապատին համակրելի ներկայացվելու ընդունակությունների հետ մեկտեղ, նա օժտված է նաեւ քաղաքական տակտիկայի պրագմատիկ ընկալությամբ։ Հոկտեմբերի 27-ի դեպքերից քիչ անց նա արդեն նախագուշակել էր քաղաքական զարգացումների վեկտորի ապագա ուղղությունը եւ կատարել իր ընտրությունը։ Ղեկավարվելով, դժբախտաբար, առաջին խմբի կարգախոսով, Գ. Ասլանյանը ոչ միայն սեփական ճամպրուկն էր հետեւողականորեն պատրատստում իշխանամետ ճամբար քոչելու համար, այլ, ըստ ամենայնի, ծրագրել էր վերակողմնորոշել ամբողջ կուսակցությունը, դարձնելով նրան լրիվ իշխանամետ, դրանով իսկ պատմության մոռացությանը տալով, միաժամանակ, այն ամենը, ինչ կապված էր հոկտեմբերի 27-ի ոճրագործության եւ ժողովրդի լայն զանգվածների համար նրա կործանարար հետեւանքների ու բարոյահոգեբանական գահավիժման հետ։ Ինչ կասկած կարող է լինել, որ մատուցելով ՀԺԿ-ն նախագահական թեւին, Գ. Ասլանյանը կդառնար այդ թեւի համար ամենա ամենան։ Տեսականորեն նա կարող էր վերակողմնորոշել ամենքին, բայց Ստեփան Դեմիրճյանի՞ն… Ուրեմն, ամենաանհաղթահարելի խոչընդոտը վերջնանպատակին հասնելու ճանապարհին՝ Ս. Դեմիրճյանն էր։ Նրանից ազատվելու միջոցները կարող էին տարբեր լինել, որոնցից առաջինը՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որ ինքը՝ Ս. Դեմիրճյանը, կամավոր հրաժարվի կուսակցության ղեկավարությունից եւ դուրս գա նրանից (չէ՞ որ նախագահն ինքն ասաց, որ ՀԺԿ-ն Դեմիրճյանների սեփականությունը չէ)։ Հենց այս տարբերակի իրագործմանը եւ նվիրվեց Գ. Ասլանյանը։ Զբաղեցնելով բազմաթիվ կուսակցական ղեկավար պաշտոններ ՀԺԿ-ի կազմում, նա աստիճանաբար սկսեց իր ազդեցությունը տարածել ու ուժեղացնել ամբողջ կուսակցության վրա։ Օգտվելով Ս. Դեմիրճյանի համեստ ու դյուրահավատ վերաբերմունքից յուր նկատմամբ (ինչպես մեղադրես Ս. Դեմիրճյանին, եթե մեծացել է քաղաքակիրթ ընտանիքում եւ ստացել է բարոյապես սրբատաշ դաստիարակություն), Գ. Ասլանյանը կամաց-կամաց սկսեց տիրանալ կուսակցության ղեկավարման լծակներին, լայնացնել սեփական համախոհների շրջանակները։ Կարծելով, թե կուսակցության վարչության մեծամասնությունն արդեն համալրված է իր համախոհներով եւ, ինչպես ասում են, ՀԺԿ-ի «ՍՏվՑՐՏսՖվօռ տՈՍպՑ»-ը վերջապես իրեն է պատկանում, այժմ արդեն առիթ էր պետք Ս. Դեմիրճյանին բացահայտ հակադրվելու ու հրահրված տարաձայնությունների պայմաններում ՀԺԿ-ի վարչության մեծամասնության քվեն ստանալով, դրանով իսկ նվաստացնել Ս. Դեմիրճյանին, որով եւ կիրականացվեր ակնկալվող կամավոր հրաժարականը։ Այնուհետեւ ՀԺԿ-ի ղեկավարի իրավունքները մեքենայորեն ստանձնելով, կիրագործվեր Գ. Ասլանյանի ծրագրած վերջնանպատակը՝ ՀԺԿ-ն նախագահական թեւին նվիրաբերելը։ Բայց ստացվեց այն, ինչ պիտի ստացվեր, քանզի Գ. Ասլանյանը դաժանորեն թերագնահատել էր ՀԺԿ-ի վարչության անդամների ջախջախիչ մեծամասնության բարոյաքաղաքական բարձր ու աննկուն ներուժը, որի 95%-ը կողմ քվեարկեց Գ. Ասլանյանին կուսակցության քարտուղարի պաշտոնից հեռացնելու համար։ Եվ այսպես, Գ. Ասլանյանի եւ նրա սակավաթիվ համախոհների վերջնանպատակը բացահայտորեն տապալվեց, իսկ նրան էլ ոչինչ չէր մնում, բացի կուսակցությունից հեռանալը։ Այժմ փորձեր են արվում, ինչպես ասում են՝ «ՌջՏոՐՈՋՈՑՖ ւՏՐՏՔց254 ՎՌվց, տՐՌ տսՏւՏռ ՌչՐպ», պլանավորված «հաղթողների տոնաշքերթի» փոխարեն բավարարվելով դավաճանների «դեմարշով»։ Արդյունքում ոչ միայն ՀԺԿ-ն փրկվեց կործանարար վտանգից, շնորհիվ իր կուսակցությանը եւ նրա վարչությանը հավատարիմ բազմաթիվ նվիրյալների, այլ նաեւ ժողովրդի մեծամասնություն կազմող այն զանգվածները, որոնք վստահել էին Կ. Դեմիրճյանին եւ շարունակում են մեծ հույսեր կապել նրա արժանավոր որդու՝ Ստեփան Դեմիրճյանի ու նրա հավատարիմ զինակիցների՝ ՀԺԿ-ականների հետ։ Ծախել Կ. Դեմիրճյանի գործն ու հիշատակը՝ չհաջողվեց եւ չի հաջողվի, քանզի նրա տերը ժողովուրդն է, իսկ ծախել մի ժողովրդի պատմաբարոյական պատկանելությո՞ւնը… փորձեք, պարոնայք, բայց երբեք չմոռանաք, որ ժողովուրդը ճանաչում եւ վստահում է Դեմիրճյաններին, այլ ոչ թե երբեմնի հանրության համար անհայտ ոմանց, ովքեր Կ. Դեմիրճյանի շնորհիվ սողոսկեցին խորհրդարան, որպեսզի նրա ողբերգական մահից հետո, ժողովրդի աչքի առաջ, բացահայտ կերպով, ապերախտորեն փորձեն ծախել նրա գործն ու հիշատակը եւ հետո էլ փորձեն իրենց կուսակցությունը ստեղծել։ Ստեղծե՛ք ձերը, բայց գեթ մեկ անգամ քաջություն ունեցե՛ք ըստ արժանվույն անվանել այն՝ «ԴԴԿ», այսինքն՝ «Դեմիրճյանի դավաճանների կուսակցություն»։ Իսկ միգուցե նոր դիմա՞կ եք հագնելու կուսակցության այլ անվան տակ։ ՍԵՎԱԿ ԱՅՎԱԶՅԱՆ Տնտ.գիտ. թեկնածու, թոշակառու Հ. Գ. Իր ունկնդիրներից մեկի հարցին, թե ի՞նչ տարբերություն կա սեքսուալ պոռնիկների եւ քաղաքական պոռնիկների միջեւ, հայտնի քաղաքագետը պատասխանել է՝ «սեքսուալ պոռնիկը անհամեմատ բարոյական է, քանզի սեփական շահերից ելնելով վաճառում է իր սեփականությունը, իսկ քաղաքական պոռնիկը սեփական շահերի համար վաճառում է համաքաղաքացիների շահերը։ Ամենը կախված է բարոյականությունից, իսկ բարոյականության համընդհանուր չափանիշը դա երախտապարտությունն է կամ հակառակը՝ ապերախտությունը»։ Ասել է, թե ապերախտ մարդը ընդունակ է անբարոյականության բոլոր տարատեսակներին՝ խաբեության, դավաճանության, ավազակության, գողության եւ այլն, եւ այլն։ Այսպես է կյանքի իրողությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել