Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՂԱՊԵՏԸ ԽՈՒՍԱՓՈՂ ՄԱՐԴ ՉԷ՞

Օգոստոս 24,2001 00:00

ԹԱՂԱՊԵՏԸ ԽՈՒՍԱՓՈՂ ՄԱՐԴ ՉԷ՞ Էրեբունի համայնքի շուրջ 16 մանկապարտեզ մարտ ամսից աշխատավարձ չի ստացել։ «Ամեն շաբաթ խոստանում են աշխատավարձ տալ,- դժգոհում էին մանկապարտեզի աշխատակիցները,- բայց շաբաթն անցնում է՝ ոչ մի փոփոխություն չկա»։ Տեղեկացանք, որ նրանք վերջին անգամ ստացել են փետրվար ամսվա աշխատավարձը։ Հարցի վերաբերյալ համայնքապետ Մհեր Սեդրակյանից պարզաբանում ստանալու ջանքերն ապարդյուն անցան։ Վերջինս չորս օր շարունակ կամ տեղում չէր լինում, կամ տարածքում էր լինում, կամ էլ հենց այդ պահին դուրս եկած էր լինում։ «Առավոտի»՝ թաղապետարանի լրատվական ծառայությանն ուղղված հարցադրումին, թե միգուցե թաղապետը խուսափում է պարզաբանում տալ, պատասխանեցին, որ «թաղապետը խուսափող մարդ չէ»։ Էրեբունու լրատվականից տեղեկացրին, որ նախկին թաղապետից ներկայիս թաղապետը ժառանգություն է ստացել մեծ պարտքեր՝ շուրջ 180 մլն դրամ, որը կամաց-կամաց փորձում է մարել (կեսը մարել է, մնացել է 90 մլն դրամ)։ Մանկապարտեզների պարտքը կազմում է 30 մլն դրամ, որն էլ, ի դեպ, կփակվի, եթե թաղապետարանը ստանա պետական դոտացիան, ինչը անցյալ տարվանից չի ստացել (դոտացիան կազմում է 61,3 մլն դրամ)։ Ինչպես լրատվական ծառայությունից հայտնեցին՝ «Մ. Սեդրակյանը ամեն ինչ անում է մոտ ժամանակներս փակելու մարտ, ապրիլ ամիսների աշխատավարձերի պարտքերը։ Մանկապարտեզների համար թաղապետը ինչ-որ մի բան փորձում է անել, իսկ ստեղծված այս հիմար վիճակը նրանից չի կախված»։ Հ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել