ԱՍՊԱՐԵԶԸ ՄՆՈՒՄ Է ԻՍԿԱՊԵՍ ՈՒԺԵՂՆԵՐԻՆ Ավարտվեց Երկրորդ համահայկական խաղերի 5-րդ օրը։ Պայքարն ավարտեցին նաեւ սեղանի թենիսիստները։ Աղջիկների անհատական առաջնությունում Արմինե Մակինյանը մենախաղերում վստահ հաղթանակ տարավ Լուսինե Հովհաննիսյանի նկատմամբ ու ճանաչվեց Խաղերի հաղթող։ Նա առաջինն էր նաեւ զուգախաղերում, որտեղ ընկերակցեց Աննա Պողոսյանի հետ։ Նույնպիսի հաջողության հասավ նաեւ Սմբատ Սարգսյանը, որը մենախաղերում Մուրադ Ասատրյանի նկատմամբ առավելության հասնելուց հետո պատվանդանի առաջին աստիճանին բարձրացավ Արամ Ջավադյանի հետ միասին (զուգախաղերում)։ ԲԱՍԿԵՏԲՈԼ Այս մարզաձեւը, իրոք, որ ամենահետաքրքիրն է Համահայկական խաղերի ծրագրում։ Երեկ կայացած քառորդ եզրափակիչում գրանցվեցին հետեւյալ արդյունքները։ Կանայք. Գյումրի-Փասադենա՝ 62։59, Թեհրան-Սպահան՝ 57։80, Լոս Անջելես-Ստեփանակերտ՝ 116։75, Սան Ֆրանցիսկո-Երեւան՝ 48։75։ Տրամարդիկ. Գլենդել-Հալեպ՝ 98։73, Ստամբուլ-Վալեյ՝ 68։105, Սոչի-Երեւան՝ 98։72, Թեհրան-Լոս Անջելես՝ 81։84։ ՎՈԼԵՅԲՈԼ Կանայք. Թեհրան-Բուենոս Այրես՝ 3։2, Երեւան-Ստեփանակերտ՝ 3։0, Ստամբուլ-Սիսիան՝ 0։3, Գլենդել-Արթիկ՝ 0։3։ Տղամարդիկ. Երեւան-Ախալքալաք՝ 3։0, Գլենդել-Ստամբուլ՝ 0։3, Վանաձոր-Փարիզ՝ 3։0, Սիսիան-Վայք՝ 3։0։ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼ Թեհրան-Նիկոսիա՝ 7։4, Գյումրի-Վանաձոր՝ 8։10, Բուենոս Այրես-Փարիզ՝ 6։4, Ստամբուլ-Երեւան՝ 3։13։ ՇԱԽՄԱՏ Կայացել է 4 տուր։ Տղամարդկանց պայքարում 100 տոկոսանոց արդյունք են ցույց տվել երեւանցիներ՝ Արման Փաշիկյանը, Լեւոն Բաբուջյանը եւ շուշեցի Արթուր Պետրոսյանը։ Աղջիկների մեջ 3,5-ական միավորով առջեւից ընթանում են՝ Նոնա Սահակյանը (Արմավիր) եւ Շուշանիկ Չիտախյանը (Վանաձոր)։ Պայքարի ավարտին մնացել է 3 տուր։ Ք. ՀԱԿՈԲՅԱՆ