Լրահոս
Օրվա լրահոսը

«Հունաստանում բնակվող հայերը ապրում են նախօրոք կազմած գրաֆիկով»։ Այս խոսքերով սկսեց իր պատմությունը

Օգոստոս 23,2001 00:00

ՉԵՆ ՄՈՌԱՆՈՒՄ ՆԱԵՎ ԱԶԳԱՅԻՆԸ «Հունաստանում բնակվող հայերը ապրում են նախօրոք կազմած գրաֆիկով»։ Այս խոսքերով սկսեց իր պատմությունը հունահայ մի երիտասարդ։ Նրա խոսքերով, Հունաստանում հայերը «շան տանջանք են կրում, բայց փոխարենը շատ քիչ են վարձատրվում»։ «Հայերը, բացի իրենց ազգային ավանդույթները պահպանելուց, օգտվում են նաեւ հունական որոշ «առավել ձեռնտու» ավանդույթներից։ Ամեն կիրակի հայ ընտանիքներում կազմվում է այսպես կոչված «ընտանեկան գնացուցակ, որտեղ նշվում է, թե գալիք շաբաթ ինչ մթերքներ պետք է գնվեն, որպեսզի իրենց բավարարի մի ամբողջ շաբաթ»։ Իսկ եթե շաբաթվա ընթացքում տվյալ ընտանիքը հյուր է ունենում, ապա նրանք ստիպված են լինում սուպերմարքեթներից հավելյալ գնումներ կատարել։ Երիտասարդը պատմեց նաեւ, որ չնայած Հունաստանում քաջատեղյակ են Հայաստանի պատմությանը, մշակույթին, արվեստին, սակայն «նրանք ունեն միայն հույնին բնորոշ մի հատկանիշ. երբեք առանձնապես ցույց չեն տալիս, որ գիտեն, ճանաչում, առավել եւս՝ ընդունում են քեզ»։ Ըստ մեր զրուցակցի, ընդհանրապես հույն եւ հայ ժողովուրդները նմանություններ ունեն, այն տարբերությամբ, որ հույները առավել հաշվենկատ են, սառը դատող եւ ոչ մի պարագայում չեն ընդունում, թե իրենց հավասարը կամ իրենցից լավն էլ կա։ Չնայած հույն եւ հայ ժողովուրդների վաղեմի եղբայրությանը, հույներն, օրինակ, ոչ պակաս սիրում են նաեւ ռուսներին, մանավանդ ռուս աղջիկներին եւ հատկապես՝ ռուս մարմնավաճառուհիներին, ինչպես պնդում է մեր զրուցակիցը։ Տեղեկացանք, որ Հունաստանում ամենաթանկ (սկսած 200 դոլարից) մարմնավաճառուհիները ռուսներն են, իսկ ամենաէժանը՝ ուկրաինուհիները (ընդամենը 40 դոլար)։ Հայերը այս դեպքում եւս «թանկ են գնահատվում» (60, 100 դոլար), սակայն միայն հայերին բնորոշ ամոթխածությունը մեր աղջիկներին հետ է պահում փողոցներում կանգնելուց, նրանք նախընտրում են հիմնականում աշխատել «տնային պայմաններում»։ Ա. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել