Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոսի

Օգոստոս 23,2001 00:00

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈ՞ՒՆ Օգոստոսի 23-ից սկսվում է «Անի» ծրագրի իրագործման գործընթացը։ Մամուլի հետ անդրանիկ հանդիպումը նախընտրեցինք սկսել ծրագրի ընդհանուր ղեկավար Սամվել Բարսեղյանի հետ զրույցով։ – Ներկայացրեք «ԱՆԻ» ծրագիրը։ – «ԱՆԻ» ծրագիրը մշակվել է 1996-2000թթ. ընթացքում: Ծրագրի հիմքում ընկած են ծրագրի Հեղինակային խմբի կողմից իրականացված հետազոտական աշխատանքների արդյունքները՝ մի շարք հիմնարար տվյալներ եւ տեսություններ, դրանց հիման վրա ստեղծված համապատասխան գյուտերը: Այդ աշխատանքները սկսվեցին 1981թ., երբ անհրաժեշտ եղավ ստուգել մտածողության էությանը բացատրություն տվող որոշ վարկածների իսկությունն ու ճշտությունը: Աշխատանքները շարունակվեցին եւ հիմնականում ավարտվեցին 1996թ. վերջերին: Ծրագրի իրագործման հիմքում ընկած են եզակի հիմնարար տվյալներ եւ տեսություններ, որոնք համաշխարհային գիտության համար դեռեւս հանդիսանում են անծանոթ երեւույթներ: Ահա այդ տվյալները՝ Մենք այն անվանում ենք համակարգագիտություն՝ գիտությունների գիտություն: Ճանաչողության տեսություն, Մտածողության տեսություն, Իրականության տեսություն: «ԱՆԻ» ծրագիրը հանդիսանում է այդ աշխատանքների շարունակությունը: Ըստ ծրագրի իրագործման նոր Պլան-գրաֆիկի առաջին փուլում (մինչ 2004թ.) նախատեսվում է հետեւյալ նախագծերի իրականացումը՝ 254254Գրաֆիկական (քառաչափ) համակարգչի, Դինամիկական (փոխազդեցությունների) համակարգչի254254 եւ 254254Տրամաբանական (երկխոսական) համակարգչի254254 ստեղծումն ու արտադրության կազմակերպումը, Մտածողության արհեստական համակարգի ցուցադրական մոդելի ստեղծումը: Նրա իրագործումը շատ բանով կփոխի նաեւ մարդկային քաղաքակրթության զարգացման ուղիներն ու ուղղությունները: Պարզ է, որ եթե մենք համոզված չլինեինք այն բանում, որ ձեռք բերված նվաճումները հնարավոր կլինի օգտագործել միայն խաղաղ նպատակներով, ապա չէինք սկսի այս լուրջ պատասխանատվություն պահանջող եւ փոփոխություններ խոստացող ծրագրի իրագործումը: – Համակարգիչների ստեղծման գյուտերը պատկանում է ձեր խմբին։ – Ինչ որ մենք ունենք, իր մեջ պարունակում է ահռելի կիրառական եւ ճանաչողական պոտենցիալ ունեցող տվյալներ։ Տվյալների մի մասը ժամանակի ընթացքում կհրապարակվի, մի մասը կմնա փակ։ Այդ գիտելիքներն այսօր մեզ ստիպում են աշխարհին, բնությանը նայել ուրիշ կերպ, որովհետեւ շատ բան այլեւս այլ կերպ է բացատրվում։ – Որքանով տեղյակ ենք, հեղինակային խումբը միջազգային է։ – Խմբի անդամներ են հանդիսանում երեք երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների քաղաքացիները: Այս հանգամանքը նույնպես թելադրում է գործել որոշակի սկզբունքների եւ նորմերի հիման վրա: – Կարո՞ղ է պետության նախապատվության խնդիր առաջանալ։ – Նման բան չի լինի։ Ծրագրի որոշ նախագծեր իրականացվելու են ԱՄՆ-ում, մի մասը՝ ՌԴ-ում եւ Հայաստանում։ – Ինչպե՞ս եք պատկերացնում իրավակիրառական պրակտիկան, հայտնագործության գործնական կիրառումը։ – Ծրագիրը հաջողություն կունենա, եթե պահանջվող գումարները ներդրվեն։ Այդ ոլորտում համաշխարհային արդյունաբերության շրջանառությունը կազմում է ահռելի գումարներ։ Հարցի լուծումը կազմակերպական եւ իրավական խնդիրների լուծման մեջ է։ – Չե՞ք դիմել իշխանություններին։ – Դիմել ենք կոնստրուկտորական բյուրոյի ստեղծման հարցով, որովհետեւ տեսական փուլից անցնում ենք գործնականի։ – Ներդրումների խնդիրն ինչպե՞ս եք պատկերացնում։ – Կան միջազգային վալյուտային ռեսուրսներ, որոնք նախատեսված են նման լուրջ ծրագրերի համար եւ համապատասխան երաշխիքների դեպքում պատրաստ կլինեն մասնակցել ծրագրի իրագործմանը։ – Այդքան ինֆորմացիա կրելը դժվա՞ր է։ – Շատ ծանր բեռ է, ուսերիդ վրա քեզ հետ գալիս է։ Ոչ կարողանում ես բացել, ոչ էլ… Ամբիցիաներ չենք ունեցել, ոչ էլ հիմա ունենք, ոչ էլ Նոբելյան մրցանակն է մեզ հետաքրքրում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել