Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՒԳԱՐԱՆԻ ԹՈՒՂԹ… «ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆԻՑ»

Օգոստոս 22,2001 00:00

ԶՈՒԳԱՐԱՆԻ ԹՈՒՂԹ… «ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆԻՑ» Որքան էլ խրախուսվի տեղական արտադրողը, միեւնույն է՝ շուկան թելադրում է իր պայմանները։ Ու որպեսզի կարողանաս լինել օրիգինալ եւ արտադրանքդ էլ իրացնել գոնե ներքին շուկայում, հարկ է, որ ունենաս առնվազն ֆիդայու հնչեղ անուն, դիցուք՝ «Նիկոլ Դուման», որն արտադրում է… հայկական զուգարանի թուղթ։ Երեւի հայդուկի անվան այդօրինակ անմահացմամբ ձեռնարկությունը գրանցողներն ու արտադրողները կամեցել են արթուն պահել հայ սպառողի վրեժի զգացումը՝ ընդդեմ օտարի եւ օտարամոլության, ինչը մեր օրերում խրախուսելի է։ Պատկերացրեք, թե ի՜նչ լավ կլիներ, եթե բոլոր մանր ու մեծ ձեռնարկությունները հետեւեին վերջինիս օրինակին իրենց հայաշունչ ֆիդայական անուններով, ու նրանցից մեկը, ասենք, «Արաբոն», արտադրեր հիգիենիկ միջադիրներ, «Հրայր Դժոխքը»՝ հակաբեղմնավորիչներ, «Սոսեն» էլ՝ կանանց վարտիքներ, որքա՜ն կշահեր մեր տնտեսությունը, հատկապես թեթեւ արդյունաբերությունը։ Իսկ եթե այդ արտադրատեսակների տուփերը բացելիս էլ հնչեին ֆիդայական երգեր, իրեն հարգող ո՞ր հայրենասեր հայը կգերադասեր օտարի արտադրանքը՝ թողած հայ վրիժառուի անունը կրող մեր ազգային զուգարանի թուղթը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել