Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»

Օգոստոս 21,2001 00:00

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» Այսօր, օգոստոսի 21-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի «Հայաստանի ժառանգություն» դաշնակահարների համահայկական միջազգային մրցույթը եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 2-ը։ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարության պետական ծրագրի շրջանակում անցկացվող մրցույթի նպատակն է բացահայտել Հայաստանի եւ նրա սահմաններից դուրս գտնվող երիտասարդ հայազգի օժտված, տաղանդավոր դաշնակահարներին։ Մրցույթն անց է կացվում տարիքային երեք կատեգորիաներում՝ մինչեւ 13 տարեկան, մինչեւ 18, մինչեւ 30։ Մրցույթի կազմակերպիչներն են «Քրիստոնյա Հայաստան-1700» հիմնադրամը, «ԿԱԴԱՆՍ» կամերային երաժշտության կենտրոնը՝ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության եւ Երեւանի պետական կոնսերվատորիայի հետ համատեղ։ Ժյուրիի կազմում ընդգրկված միջազգային ճանաչում եւ համբավ ունեցող դաշնակահարներ Անահիտ Բոգդանյանը (Հայաստան), Բերնդ Գեցկեն (Գերմանիա), Ավո Քույումջյանը (Ավստրիա), Աննա Մալիկովան (Ռուսաստան), Փոլո Փոլայը (ԱՄՆ), Իգոր Յավրյանը (Հայաստան) եւ ժյուրիի նախագահ Արմեն Բաբախանյանը (Հայաստան) մրցույթի շրջանակներում հանդես կգան մենահամերգներով, ինչպես նաեւ վարպետության դասընթացներ կանցկացնեն հայ երիտասարդ երաժիշտների հետ։ Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 20.000 ԱՄՆ դոլար, նախատեսված են նաեւ հատուկ մրցանակներ «Մրցույթի բացառիկ տաղանդ», «Առնո Բաբաջանյանի ստեղծագործության լավագույն կատարող» եւ «Էժենի Ալեսյանի «Fantasy Libre-Parcours» ստեղծագործության լավագույն կատարող» տարբերակումների համար։ Ավելի քան 140 մասնակից՝ 16 երկրից, մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել։ Սակայն միայն 61-ն է ընտրվել՝ ըստ մրցույթի պահանջների եւ ընտրվածներից 55-ը կմասնակցի մրցույթին։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել