Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ

Օգոստոս 18,2001 00:00

ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ «Առավոտն» անկեղծ մտահոգությամբ երեկ որոշել էր այցելել Կենտրոնական բանտային հիվանդանոց, ուր, 50-րդ օրն է, հացադուլ է հայտարարել դատապարտյալ Աղաբեկ Հայրապետյանը։ Վերջինս այդ ծայրահեղ միջոցին է դիմել՝ բողոքարկելով իր դեմ կայացրած դատավճիռը (դատապարտվել է 15 տարի ազատազրկման)։ Նրան հանդիպելու ցանկությամբ էլ դիմեցինք ԿԲ հիվանդանոցի պետ պրն Ղազարյանին։ Վերջինս պատրաստակամություն հայտնեց ընդունել «Առավոտի» թղթակցին, սակայն վերադասի թույլտվությամբ։ Դիմեցինք Քրեական պատիժների իրականացման վարչության պետին՝ պրն Սարգսյանին։ Վերջինս պատրաստակամություն հայտնեց թույլատրել հանդիպումը հացադուլավորի հետ՝ դարձյալ վերադասի թույլտվությամբ։ Դիմեցինք ՆԳՆ Լրատվության վարչության պետին՝ Ա. Վարդազարյանին։ Նա պետք է «վերցներ» ՆԳ նախարարի թույլտվությունը։ Այն մինչեւ օրվա վերջ չեղավ։ Արդեն որերորդ դեպքն է, երբ որեւէ կալանավորի հետ հանդիպելուն խոչընդոտում է հենց ինքը՝ ՆԳ նախարարությունը, որն ամեն անգամ հայտնում է, թե իր դռները բաց են լրատվամիջոցների առաջ եւ իր գործողություններն էլ գերթափանցիկ են: Մենք գտնում ենք նաեւ, որ ՆԳՆ-ի վերոնշյալ վերաբերմունքը օրենքի կոպիտ խախտում է, երբ լրատվամիջոցը կամայականորեն զրկվում է տեղեկատվություն ստանալու իրավունքից: Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել