Լրահոս
Օրվա լրահոսը

«Թհ- ղԿՀԿՄԿ, կՀժԽՀԸհծԸշ ԾԸՀԽԼիԸ»

Օգոստոս 16,2001 00:00

«Թհ- ղԿՀԿՄԿ, կՀժԽՀԸհծԸշ ԾԸՀԽԼիԸ» Երեկ ավարտվեցին բուհերի ընդունելության քննությունները։ Առարկայական հանձնաժողովների նախագահներից ոչ ոք չզանգահարեց ՀՀ նախագահին ու չբողոքեց, որ այս կամ այն նախարարը, փոխնախարարը, վարչության պետը, բուհի ռեկտորը կամ էլ խնամու քեռին ճնշում է գործադրում իր վրա։ Նույնիսկ չզանգահարեցին ու չբողոքեցին, որ այս կամ այն դիմորդի ծնողը 1000 դոլար է առաջարկում մեկ միավորի համար, կամ՝ 6000 դոլար՝ 20 միավորի համար։ «Ճնշումներից» հանձնաժողովները չեն ճնշվում։ ՀՀ նախագահն էլ ուրախանում է, որ արդեն երեք տարի է ոչ ոք իր աշխատակազմին չի բողոքում, ուրեմն գերարդար ու գերթափանցիկ քննություններ են անցկացվում, ինչպես որ գերժողովրդավար ու գերզարգացած երկիր ենք կառուցում։ Ծնողները կբողոքեն այն ժամանակ, երբ մրցույթի արդյունքները կհայտարարվեն։ Որոշ հանձնաժողովների անբարյացակամ վերաբերմունքից, դիտմամբ ցածր կամ ոչ օբյեկտիվ գնահատումից ծնողների բողոքները ավանդական են։ Գնահատումից դժգոհ ու գրավոր աշխատանքներով խմբագրությանը բողոքող դիմորդներից ոմանք սպառնում են դատի տալ հանձնաժողովներին, ինչպես, օրինակ, հայոց լեզվի գրավոր քննության գնահատականից դժգոհ Լիլիթ Դավթյանը՝ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղից։ Նախորդ տարի այդ քայլին դիմել էր 4-5 դիմորդ, որից միայն մեկի հայցն էր բավարարվել եւ վերջինս ընդունվեց պետպատվերով համակարգ։ Պաշտոնական բողոքարկումների վերջին արդյունքներն այսպիսին են՝ առարկայական հանձնաժողովներին բողոքարկել են 2041 դիմորդ, որից 436-ի գնահատականը բարձրացվել է, 6-ինը՝ իջեցվել։ Հանրապետական ընդունող հանձնաժողով բողոքարկել է 205 դիմորդ, որից 58-ի գնահատականը բարձրացվել է, մեկինը՝ իջեցվել։ Ի դեպ, նախորդ տվյալների մեջ նշել էինք 3 իջեցում։ Սխալ տեղեկություններ ներկայացրել էր Հաշվիչ կենտրոնը։ Ի՞նչ երաշխիք կա, որ նման սխալներ թույլ չեն տվել նաեւ մյուս տվյալների գրանցման մեջ, ինչը ճակատագրական կարող է լինել որոշ դիմորդների համար։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել