Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել ղարաբաղյան հակամարտությ

Օգոստոս 14,2001 00:00

ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՄԵՋ Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ադրբեջանական համազգային խարտիայի հասցեին ուղղված խիստ քննադատությամբ: Բաքվի «Էխո» թերթի հաղորդման համաձայն, Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի, Դիլյարի Ալիեւի անվան Կանանց իրավունքների պաշտպանության ընկերության եւ Նավթագործների իրավունքների պաշտպանության ընկերության ներկայացուցիչները խարտիայի հեղինակներին մեղադրում են ռազմամոլության մեջ: Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի ղեկավար Լեյլա Յունուսովայի խոսքերով, անհանգստություն է առաջացնում պատերազմի պոպուլիստական քարոզչությունն այն ժամանակ, երբ Ադրբեջանը դրան պատրաստ չէ: Նրա կարծիքով, խարտիայի կտրուկ բնույթը սահմանափակում է նախագահի հնարավորությունները բանակցություններում, ինչը ներկա իրավիճակում անթույլատրելի է: Ադրբեջանական հանրությունում սխալ կարծիք է ձեւավորվում Հայաստանում առկա իրավիճակի մասին, գտնում է նա: «Այսօր Հայաստանում,- նշել է իրավապաշտպանը,- կան քաղաքական ուժեր, որոնք հանդես են գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման եւ ավելին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին»: Յունուսովայի ասելով, անհրաժեշտ է դադարեցնել ուլտիմատիվ պահանջները եւ պատերազմի կոչերը: Իր հերթին, խարտիայի հեղինակներից մեկը՝ քաղաքագետ Էլդար Նամազովը, հերքել է այն մեղադրանքները, թե խարտիան պատերազմի կոչեր է պարունակում: «Միայն այդ փաստաթղթի տեքստին անծանոթ մարդը կարող է այդպիսի հավաստումներով հանդես գալ»,- ասել է Նամազովը: Նրա ասելով, երկրի հասարակական-քաղաքական գործիչների ավելի քան 400 ստորագրությունն այդ փաստաթղթի տակ խարտիայի հեղինակների աշխատանքի նկատմամբ հանրության վստահության ակնառու վկայությունն է: ԱՐՄԻՆՖՈ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել