Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրանք է առաջադրվել Ժան Կարենի Գրիգորյանի (222 հոդվածի 4-րդ մասով), Էդուարդ Սերյոժայի Բադալյանի (

Օգոստոս 02,2001 00:00

Դատավորը սպառնում է պաշտպանին կալանել Մեղադրանք է առաջադրվել Ժան Կարենի Գրիգորյանի (222 հոդվածի 4-րդ մասով), Էդուարդ Սերյոժայի Բադալյանի (222 հոդվածի 1-ին մասով եւ 109 հոդվածի 1-ին մասով) նկատմամբ։ Վեճը, արդյունքում՝ դանակահարությունը կատարվել է Պուշկինի անվան միջնակարգ դպրոցի դիմաց՝ 14.02.2001թ., վիճել են (աղջկա հետ կապված) դպրոցական եւ ուսանող (20-30 խմբի ներկայությամբ) միմյանց հետ։ Տուժողները 3-ն են, որոնց տարբեր մարմնական վնասվածքներ են պատճառվել։ Գործը այս օրերին լսվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր Պարգեւ Օհանյանի մոտ։ Այդ կապակցությամբ զրուցեցինք անչափահաս ամբաստանյալի պաշտպան, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հետ։ – Ես կուզեի վերլուծել Էդուարդ Բադալյանի արարքը, համեմատելով այն «Հոկտեմբերի 27» քրգործի հետ։ Է. Բադալյանը մեղադրվում է քրօրի 222 հոդվածի 1-ին մասով, որով պարտիժ է նախատեսված մինչեւ 2 տարի եւ 109 հոդվածի 1-ին մասով՝ մինչեւ 6 ամիս ազատազրկում։ Ըստ ընդունված համաներման ակտի, մինչեւ 3 տարի նախատեսված պատիժների դեպքում անձի նկատմամբ դադարեցվում է քրեական հետապնդումը։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատավոր Սամվել Ուզունյանը «27-ի գործով» որոշում կայացրեց դատաքննության ընթացքում 6 ամբաստանյալների նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը՝ համաներման ակտի հիմքով։ Նույն դատարանի դատավոր Պարգեւ Օհանյանը նման որոշում չի կայացրել եւ չի դադարեցրել քրեական հետապնդումը Է. Բադալյանի նկատմամբ։ Ուզունյանի դեպքում վիճարկվում էր այն հարցը, թե անձին իրավունք ունեի՞ն դատաքննության ընթացքում «համաներել»։ Տվյալ դեպքում, երբ գործը ընդունել է վարույթ, այդ պահին ընդունված է եղել համաներման ակտը, այսինքն, մինչեւ դատաքննությունը դատավորը պարտավոր էր գործը կարճել։ Կարճելու փոխարեն նա որոշում է կայացնում դատաքննություն նշանակելու մասին։ Մի դեպքում՝ նույն դատարանի դատավորը (Ուզունյանը) կարճում է, մյուս դեպքում երկակի մոտեցումն է գործում՝ չի կարճում։ Ինչ վերաբերում է իմ պաշտպանյալին՝ Ժան Գրիգորյանին, ապա բարդ է վիճակը։ Նա մեղադրվում է քրօրի 222 հոդվածի 4-րդ մասով։ Նա 14 տարեկան է։ Անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար նախ պետք է պարզել, թե այս անձը արարքը կատարելու պահին հասե՞լ է քրպատասխանատվության ենթարկելու տարիքին (քրօրի 10 հոդվածի 2-րդ մասով)։ 222 հոդվածի 4-րդ մասը թվարկված չէ։ Չի կարելի նման նորմը տարածական մեկնաբանել, սակայն դատարանը, չգիտես ինչու, տարածական է «մեկնաբանել»։ – Կատարած արարքը պիտի հարմարեցներ քրօրենսգրքի՞ն։ – Եթե չի թվարկված 222 հոդվածի 4-րդ մասը, պետք է անձին չենթարկել քրեական պատասխանատվության։ Համաձայն քրդատօրի 35 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, անձը արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով նախատեսված տարիքին, դատարանը հայտնաբերելով այդ հանգամանքը, պարտավոր է որոշում կայացնել՝ դադարեցնելու քրեական հետապնդումը։ Օրեր առաջ, վճռաբեկ դատարանի պալատի նախագահ Մհեր Խաչատրյանը «դատական ալիքով» հայտնեց, որ եթե դատախազը հայտնաբերում է քրեական հետապնդումը դադարեցնող հանգամանք, պարտավոր է հրաժարվել մեղադրանքից, իսկ դատարանը՝ կարճել։ Սակայն Պ. Օհանյանը վարվեց այլ կերպ։ Հարուցվել է իմ կողմից միջնորդություն (նախաքննության ընթացքում կազմվել է արձանագրություն), որ այս հանգամանքի մասին պաշտպանական կողմը չի ուզում հայտնել, քանի որ նախաքննական մարմնի կողմից տարբեր ապօրինի գործողություններ են կատարվել եւ կհայտնվի միայն դատարանին, ըստ որի միջնորդվել է Ժ. Գրիգորյանի նկատմամբ քրհետապնդումը դադարեցնել, քանի որ Ժանն արարքը կատարելու պահին չի հասել այն տարիքին, որով կարելի էր քրպատասխանատվության ենթարկել նրան։ Սակայն դատավորը հայտնեց. «Հետո կլսեմ միջնորդությունը»։ Առանց լսելու կողմերի կարծիքը, միանգամից անդրադարձավ մեղադրողին, որը ըստ էության չառարկեց այդ միջնորդությանը։ Քրդատօրը նման կարգ չի սահմանել, որը թույլ չտար ինձ միջնորդություն անելու։ Դատավորը ըստ քրդատօրի 313 հոդվածի, պիտի նման միջնորդության համար գնար խորհրդակցական սենյակ ու գնաց։ Ու երբ բացարկ փորձեցի հայտնել, դատավորն ասաց. թույլ չեմ տա։ Բացարկ հայտնելը պաշտպանի իրավունքն է, հակառակ դեպքում մարդը զրկվում է պաշտպանվելու իրավունքից։ Ես չեմ կարող իմ պաշտպանյալին պաշտպանել, եթե զրկում են իմ իրավունքից։ Նույն կերպ վարվել է նույն դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը, երբ Անտոն Գալոյանի գործով իրեն բացարկ հայտնեցի անգրագիտության հիմքով։ Փորձել եմ առարկություն անել անօրինական գործողությունների դեմ սպառնացին կալանել։ – Նախադեպ կարո՞ղ եք անվանել սույն սպառնալիքը փաստաբանի նկատմամբ։ – Սա եզակի դեպք չէ։ Տարբեր փաստաբանների նման սպառնալիքներ եղել են: Ըստ վարչական օրենսգրքի 2061 հոդվածի (ՌԴ-ից արտագրված) «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, որն արտահայտվել է վկայի, տուժողի, հայցվորի, պատասխանողի դատարան չներկայանալու, չարամտորեն խուսափելու մեջ, կամ էլ նախագահողի կարգադրությամբ նշված անձանց, այլ քաղաքացիների չենթարկվելու, դատական նիստի ժամանակ կարգը խախտելու մեջ»։ Պատժվում է 50-150% նվազագույն աշխատավարձի կամ վարչական կալանք՝ մինչեւ 15 օր ժամանակով։ Պաշտպանը ըստ այս դատավորի՝ «այլ քաղաքացին» է, որին սպառնում են կալանքով… Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել