Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ ՇԱՐՔԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ

Օգոստոս 02,2001 00:00

ՀՅԴ ՇԱՐՔԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ Անցյալ շաբաթ ՀՅԴ մարզային ու համայնքային կառույցների նախաձեռնությամբ ու պահանջով ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ հավաք-հանդիպում է տեղի ունեցել՝ իշխանությունների հանդեպ ՀՅԴ վերաբերմունքը հստակեցնելու եւ կուսակցության վարած քաղաքականությանը գնահատական տալու համար: Հավաստի տեղեկությունների համաձայն, հանդիպման ժամանակ Հրանտ Մարգարյանն արգելել է ելույթներ ունենալ: ՀՅԴ շարքային անդամները հնարավորություն են ստացել ընդամենը մեկ-երկու հարց ուղղել Հ. Մարգարյանին, ինչը վերջինիս խիստ դժգոհության առիթ էր դարձել: Այդուհանդերձ, ընկեր Մարգարյանը պատասխանելով հնչած հարցադրումներին, Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակն անհասկանալի է գնահատել եւ նկատել, թե մի կողմից՝ ընդդիմությունն է՝ ի դեմս ռեւանշիստական եւ ապազգային ուժերի, մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանն է, որը շրջապատված է մաֆիոզ կառույցների գործիչներով, իսկ կուսակցությունը չգիտե՝ նման պարագայում ինչպես վարվել: ՀՅԴ շարքային անդամները նաեւ իրենց վրդովմունքն են հայտնել, որ ՀՅԴ 55-րդ շրջաբերականի մասին մամուլն է գրում, մինչդեռ իրենց ավելի քան 90% դրան տեղյակ չէ: Հանդիպումն, ըստ մեր տեղեկությունների, ավարտվել է առանց որեւէ որոշում ընդունելու: Հանդիպման մասնակիցների զգալի մասը լքել է դահլիճը, իսկ Հ.Մարգարյանը հորդորել է այլեւս Բյուրոյի ներկայացուցիչների հետ հանդիպում չխնդրել եւ իրենց հարցերի պատասխաններն իմանալ ՀՅԴ ԳՄ-ից: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել