Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ

Օգոստոս 01,2001 00:00

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ «Համաշխարհային ուսուցում» կազմակերպության տվյալներով, Ավստրալիայի բնիկների համար ընդունելի չէ «տնային բռնություն» տերմինը, քանի որ այն ադեկվատ կերպով չի բնորոշում այն, ինչ կատարվում է իրենց ընտանիքներում եւ համայնքներում։ Ավստրալիայում նախընտրում են օգտագործել «ընտանեկան բռնություն» տերմինը, որն ուշադրությունը կենտրոնացնում է ընտանիքում անհատների փոխկապակցված եւ սերնդեսերունդ փոխանցվող վնասվածքների վրա։ Ըստ պետվիճակագրության, Հարավային Ավստրալիայում ընտանեկան բռնությունը 7-16 անգամ ավելի շատ է, քան ոչ բնիկների մոտ։ Ընտանեկան բռնության մեջ «ներգրավված» կարող է լինել ոչ միայն ընտանիքի անդամը, ասենք, ամուսինը, այլ նաեւ ազգականների մի մեծ խումբ՝ եղբայրներ, զարմիկներ, հայրեր եւ շրջակա այլ մարդիկ։ Բնիկ կանանց տվյալներով, երբ իրենց տղամարդկանց բանտարկում են, նրանք ավելի վայրագացած են դուրս գալիս բանտից եւ դրանից հետո հատկապես կանանց խոսքն արհամարհվում է։ Նրանք այլ ընտրություն չունեն, քան դիմել արդարադատությանը, սակայն նրանք վարանում են օրենսդրությունն իր ամբողջ զորությամբ օգտագործելուց։ Կարող է նաեւ ուժեղ ճնշում գործադրվել ամբողջ ընտանիքի կամ համայնքի կողմից՝ վերջ տալ բռնությանը, որպեսզի ընտանիքը չվարկաբեկվի կամ խնդիրը լուծել ընտանիքի (կամ ընկերների) աջակցությամբ։ Շատերի ցանկությունն է արդարություն վերահաստատել։ Պարզ է, որ Ավստրալիայի բնիկ համայնքներում ընտանեկան բռնությունների նկատմամբ պետք է կիրառել տեղի կուլտուրայից բխող զգայուն ռազմավարություն։ Ըստ վիճակագրության, հեռավոր համայնքներում կոնֆլիկտների ժամանակ պատճառված վնասնվածքների 45%-ը պատահել է ընտանիքում, վնասվածքների մասին բոլոր արձանագրված դիմումների 43%-ը եղել է ընտանեկան բռնությունների արդյունքում։ Հ. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել