Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկվա դեպքը առիթ հանդիսացավ վերջապես գրելու այս մասին։ Մտանք խանութ եւ լուծվող սուրճ խնդրեցինք՝ «Պե

Օգոստոս 01,2001 00:00

Դիփունքը խափում ին ու խափում Երեկվա դեպքը առիթ հանդիսացավ վերջապես գրելու այս մասին։ Մտանք խանութ եւ լուծվող սուրճ խնդրեցինք՝ «Պելե»։ Մեր հարցին՝ ինչպե՞ս կարող ենք իմանալ՝ սուրճը կե՞ղծ է, թե՞ ոչ, վաճառողը պատասխանեց. «Այ քույրիկ ջան, ո՞նց կարող է կեղծված լինել, երբ այստեղի ֆիրմայից ենք բերել»։ «Իսկ եթե բացենք եւ կեղծված լինի՞» հարցին աշխատողը չկարողացավ միանգամից պատասխանել, միայն ուսերը վեր քաշեց ու քթի տակ ինչ-որ բան ասաց։ Մի քանի խանութում ստացանք նույն պատասխանը, բայց ոչ մեկը չցանկացավ տուփը բացելուց հետո պատասխանատվությունն իր վրա վերցնել։ Մի քանիսը խորհուրդ տվեցին. «Եթե առնում ես ու տեսնում ես, որ «ինքն» է, միշտ այդ նույն խանութից առ»։ Բայց ի՞նչ անես, երբ նույն խանութից գնված ապրանքը երկրորդ անգամ «ինքը» չի լինում։ Վերջապես վաճառողներից մեկը համաձայնեց, (երեւի վստահ էր) եւ մենք տուփը բացեցինք։ Կեղծ չէր։ Վաճառողի ասելով, մի ժամանակ Թբիլիսից կեղծ «Պելեի» մեծ քանակ էր եկել, հիմա չգիտի՝ կա, թե չէ։ Մի ուրիշ օրինակ։ Խանութից քաշով ապրանք ես առնում։ Ամեն գնածդ ապրանքի մեջ անպայման թերակշռում են։ Մի քանի դրամ էլ հաշվի մեջ են խաբում։ Գնում ես շուկա ու սկսում ամենօրյա առեւտուրդ։ Նույն պատմությունը։ Երբ հարցնում ես, թե ինչու են թերակշռում, բորբոքված պատասխանում են՝ բա որ խանութներում մեզ շաքարավազը պակաս են տալիս, կարագը պակաս են տալիս, մե՞նք ում ասենք։ Մենք էլ ձեզ ենք խաբում։ Քաղաքում մի քանի խանութ կա, որտեղ իբր թե վաճառքը կատարվում է ցածր գներով։ Գները, ճիշտ է, մի քանի դրամով ցածր են, բայց երբ առեւտուր ես անում, ու նրանք արագ-արագ կտկտացնում են հաշվիչը (դու չես տեսնում, թե ինչ են հաշվում ու ինչքան) ու ընդհանուր գումարն են ասում, զգում ես, որ ինչ-որ բան այն չէ։ Հետո գնում ես տուն ու հաշվում՝ նորից խաբել են։ Ու ստացվում է, որ ոչ մի էժան խանութ էլ չկա։ Ու ամեն ինչ նորից է սկսվում՝ բա որ, բա որ… Հաճախորդն ինչո՞վ է մեղավոր։ ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ Այսպես կարելի է թվարկել բազմաթիվ օրինակներ, բայց դրանից ի՞նչ օգուտ։ Թվարկված օրինակները պատասխանի կարիք ունեն, որոնց կանդրադառնանք հաջորդ անգամ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել