Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏ-3

Օգոստոս 01,2001 00:00

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏ-3 Ըստ հավաստի լուրերի, ՀԺԿ-ից դուրս եկածները Գագիկ Ասլանյանի գլխավորությամբ պատրաստվում են ստեղծել նոր կուսակցություն։ Կարեն Դեմիրճյանի կուսակցության նախկին անդամները հայտնի է ինչպիսի մեխանիզմների օգնությամբ են դառնալու Ռոբերտ Քոչարյանին սատարող կուսակցություն։ Ոմանց խամրած հիշողությունը թարմացնելու համար ներկայացնենք, թե ՀԺԿ I համագումարի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի, ներկա իշխանությունների եւ մի շարք գործարարների մասին ինչ կարծիք են հայտնել Վանյա Հովհաննիսյանը, Դավիթ Հովհաննեսը, Հմայակ Հովհաննիսյանը (մյուսների ելույթները եւ մտքերը կներկայացնենք արձակուրդից հետո)։ Հմայակ Հովհաննիսյան. «Այն գործարարները, ովքեր սովոր են անդամագրվել այս կամ այն կուսակցությանը ոչ թե սեփական կարողությունները ժողովրդին ի սպաս դնելու, այլ քաղաքական հարմար տանիք ձեռք բերելու համար, ապա, Աստված մի արասցե, եթե դրանք ներս թափանցեն մեր կուսակցություն»։ Թերեւս արժե հիշել, թե ովքեր են ՀԺԿ-ից այսօր դուրս եկած գործարարները՝ Վ. Բադալյան, Մ. Բադեյան, Ռ. Ենգոյան։ 1998-ի իշխանությունների մասին Հմ. Հովհաննիսյանը արդեն 99-ին հետեւյալ կարծիքին էր. «1999-ին ժողովրդի առջեւ ծառացած են այն նույն խնդիրները, որոնց հանգուցալուծմանը չհաջողվեց հասնել 1998-ին»։ Դավիթ Հովհաննեսը 1999-ին օրվա իշխանությունների մասին հետեւյալ կարծիքին էր. «Սեփականաշնորհում հորջորջման ներքո առավել լկտի ձեւեր է ընդունում ժողովրդական ունեցվածքի բացահայտ թալանը, շարունակվում է քրեական աշխարհի եւ իշխանական տարբեր օղակների սերտաճումը, պատերազմի եւ շրջափակման պատրվակներով տեղի է ունենում անթաքույց մոնոպոլիզացիա։ … Այս ազգակործան թվարկմանն ավելանում է զարհուրելի սպանությունների շարքը՝ ողջ աշխարհի սահմռկած հայացքի առջեւ։ Ինչպե՞ս կարողացավ բախտախնդիրների մի հանցախումբ վարկաբեկել մեր ազգային սուրբ իդեալները»։ Վանյա Հովհաննիսյանն իշխանությունների մասին 1999-ին այսպիսի կարծիքի էր. «Ժողովուրդը լի էր վճռականությամբ՝ անկախ դեմքից, դիրքից, դա վերաբերում է «լավ» տղաներին եւ «լավ» նախարարներին, կատարել իրենց դատը»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել