Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Հոթոյանը սփյուռքահայ ժամանակակից գրականության առավել շնորհալի եւ ճանաչված դեմքերից է։

Հուլիս 27,2001 00:00

ՀՈԲԵԼՅԱՆ Գրիգոր Հոթոյանը սփյուռքահայ ժամանակակից գրականության առավել շնորհալի եւ ճանաչված դեմքերից է։ Նրա ստեղծագործությունները պատանեկան տարիքից տպագրվել են Միջին Արեւելքի, հետագայում՝ նաեւ Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի հայալեզու պարբերականներում։ Հոթոյանի քերթվածքների գողտրիկ պատկերները եւ երաժշտականությունն իրենց վրա են բեւեռել երգահանների ուշադրությունը, իսկ նրա բառերով ստեղծված երգերը հավասարապես սիրելի են թե՛ մանուկների, թե՛ երիտասարդների, եւ թե՛ մեծահասակների համար։ Վերջին տարիներին Գրիգոր Հոթոյանի գրական արվեստին հաղորդակից են դարձել նաեւ Հայաստանի ընթերցողները։ Ինքը՝ բանաստեղծը 1997թ. եւ 2000թ. այցելել է իր հայրենիք եւ այս դժվարին պայմաններում ավելի սիրել եւ կապվել նրա հետ։ Ավելին, Գրիգոր Հոթոյանը հայ գրողներից եւ բանաստեղծներից շատերին օգնել է ներկայանալ Սփյուռքի ընթերցողին, միաժամանակ իր եւ իր բարեկամների սրտաբուխ նվիրատվություններով հովանավորել այսօր արդեն հայ ընթերցողների կողմից սիրված մի քանի գրքեր։ Հայրենիքից հեռու ձեւավորված, բայց խիստ ավանդապաշտ Հոթոյանների ընտանիքի երրորդ սերունդն է շարունակում իր նախնիների պատգամած հայապահպանման սրբազան ուխտը Կանադայում։ Արտերկրի հավատացյալ, զգացմունքային եւ պահանջատեր հայությանն իր անուրանալի վաստակը բերած բանաստեղծի փառապանծ հոբելյանին հղում ենք մեր բարեմաղթանքը՝ «Վարձքդ կատար, սիրելի Գրիգոր Հոթոյան»։ Թ. ՄԱՆԱՍԵՐՅԱՆ Աշնանային Աշնանային հովեր տխրագին, Կը փչեն յար անփոյթ սուլոցով, Եվ հեռացող ամրան տենդագին Ջերմութիւնը լուռ մահերգելով։ Ցրտահարուած սաղարթներ անճար, Գոյն կը փոխեն. բազմերանգ դարձած Կը ճաճանչեն արեւով պայծառ Եվ սրտագրաւ տեսքով վեհապանծ։ Ձմեռուան ցուրտ օրերը կու գան, Կը մօտենան դանդաղ քայլերով, Մարգագետին, ծառ եւ անդաստան, Կը ծածկուին ճերմակ սաւանով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել