Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ…

Հուլիս 25,2001 00:00

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ… Ծաղկաձորի գլխավոր օլիմպիական մարզաբազան սովորաբար ամառվա այս օրերին աշխատում է գերծանրաբեռնվածությամբ։ Հայաստանի ազգային հավաքականները միջազգային մրցաշարերին, աշնանը կայանալիք աշխարհի առաջնություններին իրենց նախապատրաստական կարեւորագույն փուլերը գերադասում են անցկացնել բնության այս գողտրիկ անկյունում։ Հիմա էլ հենակետային մյուս մարզաձեւերի ներկայացուցիչներն այստեղ են անցկացնում իրենց կարեւորագույն ուսումնամարզական հավաքները։ Նրանց մեջ են ազատ ոճային ըմբիշները։ Վերջին տարիներին լավ ավանդույթ է դարձել, որ այս կամ այն մարզաձեւի մեծահասակների եւ երիտասարդական հավաքականները կարեւորագույն մեկնարկներին նախապատրաստվում են համատեղ։ Հայաստանի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է օգոստոսի 10-14-ը Տաշքենդում կայանալիք այս տարիքային խմբի աշխարհի առաջնությանը։ Մարզիչները հիմնական ուշադրությունը դարձնում են իրենց ընտրած սաների ընդհանուր եւ հատուկ ֆիզպատրաստականությանը։ Հայաստանի երիտասարդական հավաքականը հուլիսի վերջին մեկնելու է մրցավայր, որտեղ եզրափակիչ ուսումնամարզական հավաքից հետո կներգրավվի պայքարի մեջ։ Ինչ վերաբերում է մեծահասակների ազգային հավաքականին, տեղեկացնենք, որ Ծաղկաձորում են մեր բոլոր առաջատար մարզիկները ու նրանք հավաքականի մյուս անդամների հետ միասին ընդհանուր հիմունքներով նախապատրաստվում են Լեհաստանում մոտ ժամանակներս մեկնարկող միջազգային բարձր կարգի մրցաշարին, որից հետո Հայաստանի մարզական դրոշի պատիվն են պաշտպանելու ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնությունում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել