Լրահոս
Օրվա լրահոսը

Լակմուսի դեր կխաղա

Հուլիս 24,2001 00:02

Մեղադրողների եւ տուժողների, նրանց ներկայացուցիչների շահերը մինչեւ երեկ, կարծես, համընկնում էին:

ԱԺ փոխնախագահ, ԱԺ-ում դավադրորեն գնդկահարված Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, որը տուժողի իրավահաջորդն է «Հոկտեմբերի 27» քրգործով, մեղադրող քառյակի երեկվա դիրքորոշման կապակցությամբ «Առավոտին» հետեւյալն ասաց.

– Մեղադրող կողմը միջանցքներում, այստեղ կարեկցելով-սփոփելով մեզ, ամբողջությամբ իրեն դրսեւորում էր իբրեւ մեզ վշտակից։

Տղամարդավարի ցույց էր տալիս, թե արդարության է ձգտում։ Այսօր պարզվեց, որ մեղադրողները երկակի դեր ունեն. մեզ հետ մի տեսակ են խոսում, ներկայացնում գործը, իսկ դատաքննության ժամանակ, փաստորեն, այն գիծն են տանում, որն ուղղորդում է իրենց ողջ դատավարության ժամանակ եւ ի սկզբանե, հոկտեմբերի 27-ից սկսած։

Այսօր մեղադրողները հաստատեցին մեր ամբողջ կասկածները։

Նրանց դիրքորոշումը՝ ամբաստանյալին նպատակահարմար է պահել ԱԱՆ մեկուսարանում, կարծում եմ, լակմուսի դեր կխաղա հետագայում։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031