Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՅՍԸ, ՀԱՎԱՏԸ ԵՎ ՍԵՐԸ

Հուլիս 24,2001 00:00

ՀՈՒՅՍԸ, ՀԱՎԱՏԸ ԵՎ ՍԵՐԸ Վեց տարի է, ինչ Երեւանում գործում է Պլաստիկ ուրո-գինեկո-պրոկտոլոգիական «Վերածնունդ» կենտրոնը, որը միակն է Հայաստանում եւ ոչ միայն։ Կենտրոնի առանձնահատկությունն այն է, որ մեկ վիրահատության ընթացքում միաժամանակ կարող են կատարվել ե՛ւ աղիքային, ե՛ւ գինեկոլոգիական, ե՛ւ ուրոլոգիական գործողություններ։ Այսպիսով, ֆինանսի տնտեսումից բացի, հիվանդը մի քանի անգամ չի ենթարկվում վիրահատության եւ այս բոլորը կատարվում է վարպետությամբ, որակով ու պլաստիկ։ Այս կենտրոնի մասին մենք իմացանք, երբ մայրիկիս հարկ եղավ այսպիսի կոմպլեքս վիրահատության ենթարկել։ Այլ դեպքում նա պետք է երեք անգամ վիրահատվեր։ Արթուր Բոյախչիյանց, Արշակ Սիմոն յան, Արթուր Հակոբյան- ահա այս մարդիկ էին, որ փրկեցին մայրիկիս կյանքը։ Նրանք ինձ համար հույս, հավատ եւ սեր դարձան։ Երեքն էլ հոգատար, բանիմաց, հմուտ, բարի, ուշադիր, որի արդյունքում միշտ վերածնունդ է լինում։ Նրանք երեքն էլ մեծ պրոֆեսիոնալներ են։ Բժշկի կերպարում ես միշտ գերբնական ուժ եմ տեսել։ Այս մարդկանց ծանոթանալով, նրանց աշխատանքը տեսնելով՝ առասպելը առարկայացավ, իրականացավ, իսկ իրենք դարձան հողեղեն, հարազատ։ Ես այս բոլորը գրում եմ ե՛ւ որպես շնորհակալություն, ե՛ւ որպես ուղեցույց այն մարդկանց համար, ովքեր կարիք ունեն համալիր բուժումների, բայց չգիտեն այս երեք հրաշագործ առաքյալների մասին։ Դիմեք նրանց եւ հուսախաբ չեք լինի։ Սիրելի Արթուր Յուրեւիչ, Արշակ Պողոսովիչ եւ Արթուր Հակոբովիչ, մայրս այս աշխարհում իմ աշխարհն է։ Դուք ոչ միայն նրան, այլեւ ինձ կյանք պարգեւեցիք։ Ապրեք երկար, երջանիկ եւ շարունակեք ձեր վեհ ու շնորհակալ գործը։ Թող ոչ մի խոչընդոտ չլինի ձեր ճանապարհին, եւ չի էլ լինի, որովհետեւ ամեն օր ձեզ երկրպագում են ե՛ւ հիվանդները, ե՛ւ նրանց հարազատները։ Ձեզ սիրում են, իսկ դրանից ավելի գեղեցիկ զգացում չկա։ Մնացեք սիրով։ ԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել