Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՐԱՄՎԱՅԸ ԽՑԱՆՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ Է ԴԱՌՆՈՒՄ

Հուլիս 24,2001 00:00

ՏՐԱՄՎԱՅԸ ԽՑԱՆՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ Է ԴԱՌՆՈՒՄ Քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից հայտնեցին, որ հուլիսի 19-ին Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հրավիրել է քաղաքաշինական խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է «Այրարատ» կինոթատրոնից մինչեւ Դրամատիկական թատրոնի շենքն ընկած հատվածի տրամվայի երթուղին հանելու եւ գծերն ապամոնտաժելու խնդիրը։ Առաջարկի հիմնավորումներից մեկն այն է, որ տրամվայի այս երթուղին Երեւանի մետրոպոլիտենի շահագործումից առաջ է սկսել աշխատել եւ հիմա փաստացի կրկնում է մետրոյի երթուղին։ Ամենայն հավանականությամբ, այս է պատճառը, որ տրամվայի վերոհիշյալ երթուղու ուղեւորափոխադրումների տոկոսը շատ ցածր է։ Բացի այդ, Խանջյան փողոցի վրա գործում են ժամանցի, հանգստի վայրեր, սրճարաններ ու խանութներ, որոնց ավտոկանգառների երթեւեկության համար անբարենպաստ պայմաններ են ստեղծում, անընդհատ խցանումների պատճառ դառնում։ Եվ վերջապես, այս հատվածում տրամվայի գծերի գոյությունը, քաղաքաշինական առումով, խզում է առաջացնում Օղակաձեւ զբոսայգու եւ քաղաքի կենտրոնի միջեւ։ Քաղաքաշինական խորհուրդը որոշում է ընդունել գծերն ապամոնտաժելու առաջարկով դիմել Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել