Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիսի 16-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ 3-5 տարեկան երեխաների «Միս

Հուլիս 24,2001 00:00

Մրցույթ-փառատոն Հուլիսի 16-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ 3-5 տարեկան երեխաների «Միսս եւ միստր Հայաստան-2001» գեղեցկության, ներդաշնակության, նրբագեղության մրցույթ-փառատոնը։ Այն անցկացվեց 3 փուլով։ 1-ին փուլի ժամանակ փոքրիկները հանդես եկան հեքիաթների հերոսների կերպարներով։ Ամբողջ դահլիճը մի պահ տեղափոխվեց հեքիաթային, կախարդական աշխարհ, որտեղ կային բազմաթիվ արքայազներ եւ արքայադուստրեր, մոխրոտիկներ եւ հրացանակիրներ։ 2-րդ փուլի ժամանակ արագ պար պարեցին։ 3-րդ փուլում վալս պարեցին։ Պարուսույց Թերեզայի, նրա օգնականներ Արմանի, Էդմոնդի, Նանոյի, Ժաննայի, Հասիկի եւ Նելլիի շնորհիվ փոքրիկները չէին տարբերվում բեմի վրա պարող դերասան-դերասանուհիներից։ Մրցույթը, որը դեռեւս անցկացվում է 1997-ից եւ որի կազմակերպիչն է «Միսս եւ միստր Հայաստան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Խաչատրյանը, անցավ գեղարվեստական բարձր մակարդակով, ծափերի տարափի ներքո։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում անձնուրաց, մանուկներին նվիրված, մանուկների աշխարհում աշխատող, քրտնաջան, պրպտող մտքի տեր մարդուն՝ իր անբասիր աշխատանքի համար։ Վերջում ժյուրին անաչառ կերպով հայտարարեց 2001թ. «Միսս եւ միստր Հայաստան» պատվավոր տեղ գտած հրաշամանուկների անունները։ «Միսս Հայաստան»- 2001 ընտրվեց արդեն 2-րդ «Միսս Երեւան»- 2001 ընտրված Էլիզաբեթ Սապրիչյանը։ «Միստր Հայաստան»- 2001 ընտրվեց արդեն «Միստր Երեւան»- 2001 ընտրված Նարեկ Սաֆարյանը։ Այս հրաշամանուկներին ձեռքերի վրա բերեցին բեմի առաջնամասը։ Ահա նրանք. Հ. Ս. R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել