Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՅՈՑ ՏՈՒՆԸ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

Հուլիս 24,2001 00:00

«ՀԱՅՈՑ ՏՈՒՆԸ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «Հայոց տուն» կուսակցությունը շուրջ մեկ տարի է, ինչ դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պահանջով քննության առնել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների պատասխանատվության հարցը, գտնելով, որ նրանց, առնվազն ծառայողական անփութության եւ պաշտոնեական անգործության հետեւանքով է հնարավոր դարձել «Հոկտեմբերի 27»-ը։ Առ այսօր մեր պահանջը ո՛չ մերժվում է, ո՛չ բավարարվում։ Որեւէ պատասխան, չնայած բազմաթիվ դիմումներին, չի տրվում։ Եվ կարելի՞ է, արդյոք, որեւէ պատասխան ակնկալել այն դեպքում, երբ գործի դատաքննությունն է խորը կոմայի մեջ, իսկ կազմակերպիչների մասով ողորմածիկ նախաքննությունը հանգել է զինդամբարանում… Համոզված ենք, որ ոչ միայն պատասխան չենք ստանալու մենք, այլ ընդհանրապես չեն բացահայտվելու «Հոկտեմբերի 27»-ի գլխավոր ոճրագործները, քանի դեռ Ռոբերտ Քոչարյանի ձեռքում է գտնվում իշխանության ղեկը։ Ուստի, պնդելով մեր հարցադրումը, պահանջում ենք նաեւ ժամանակավոր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի (ինչպես եւ մյուսների) պաշտոնավարումը՝ մինչեւ «Հոկտեմբերի 27»-ի գործի լիակատար ավարտը։ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ «Հայոց տուն» կուսակցության նախագահ 23.07.2001 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել