Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն ձեր թանկագին Քոչարյանի

Հուլիս 21,2001 00:00

ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՔ, ՎԵՐՋԱՊԵՍ Հանուն ձեր թանկագին Քոչարյանի 27-ի նահատակների հիշատակն աղտոտելուն զուգընթաց, քոչարյանամետները, հենց իրենց «ստնտուին» պաշտպանելու անհրաժեշտությունն ահագնանում է, Վազգենին «օգնության են կանչում»՝ հասարակությանը հիշեցնելով զոհված Սպարապետի «ես Ռոբերտ Քոչարյանի դեմ դուրս չեմ գա» խոսքը (1999-ի հունվարի 30, ՀՀԿ համագումար)։ Նպատակը՝ վկայել, որ Քոչարյանի ու Վազգեն Սարգսյանի միջեւ տարաձայնություններ չկային։ Չնայած տարաձայնություններն ակնհայտ էին, ու Վազգենն արդեն ողջ սրությամբ գիտակցում էր (ինչպես Քոչարյանին ընտրած շատերս), որ մեծագույն սխալ է գործել «վոինին» գահին նստեցնելով, բայց նախագահամետ ուժերի կողմից այսքան շահարկվող այդ հայտարարությունն անելու պահին, վստահ եմ, անկեղծ էր։ Ինչպես որ անկեղծ էր առհասարակ։ Եթե նրա նպատակը ժամկետից շուտ Ռոբերտ Քոչարյանից ազատվելը լիներ, մեծահոգի ու խաղաղասեր Կարեն Դեմիրճյանի հետ չէր միանա։ Հայաստանում, «փառք Աստծո», ԱԺ դարպասներ ջարդող ու իրենց կյանքն առանց «աշխարհացունց» հեղափոխության չպատկերացնող կուսակցությունները «թափած են»։ Եվ, վերջապես, Վազգենի առաքելությունն ազատագրված տարածքների պահպանումն էր, ոչ թե նախագահներ փոխելը։ Վազգեն Սարգսյան- Կարեն Դեմիրճյան ուժեղ անհատականությունները միացրին իրենց ուժերը, որ առանց վաղաժամկետ իշխանափոխության, հնարավորինս չեզոքացնեն Հայաստանի գլխին կախված այն վտանգը, որ արդեն «բուրում էր» նախագահական նստավայրից։ Այլ հարց է, որ Վազգենը դատապարտված էր երկրորդ իշխանափոխության հեղինակը նույնպես դառնալ։ Ինչպես հաղթանակած բանակի ցանկացած հրամանատար, նա արյամբ գրաված հողը գրչի հարվածով չէր զիջելու հակառակորդին։ Եթե նույնիսկ ինչ-որ պահերի երկմտեր՝ Եռաբլուրից իրեն հասնող ձայները կհիշեցնեին, որ ինքը դատապարտված է ոչինչ չզիջել… Եվ եթե Վազգենն ըմբոստացավ իրերի դրությունը շիփ-շիտակ ներկայացնող Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ, անկասկած է, որ առավել զայրույթով պիտի ըմբոստանար «Ղարաբաղը փրկելու» պատրվակով նախագահական աթոռին տիրացած Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Պիտի ըմբոստանար, երբ համոզվեր (իսկ կասկած չկա, որ մի օր պիտի համոզվեր, ինչպես մենք՝ այսօր), որ Լեւոն Տեր-Պետրոսյան ու Ռոբերտ Քոչարյան տեսակների միջեւ ահռելի տարբերություն կա, եւ Քոչարյանն, ի տարբերություն ՀՀ առաջին նախագահի, իր աթոռը պահպանելու համար պատրաստ է զոհաբերել ամեն ինչ՝ ինչ-որ կպահանջեն գերհզոր պետությունները։ Փաստորեն, ներկա «մոմենտին»` Քոչարյանի միակ հենարանները։ Մեր պետությունը, Քոչարյանի «կոմպլեմենտար» քաղաքականության արդյունքում, իրենց «ռեյդերի» կիսակայարան դարձրած աշխարհի տերերը մեզանից լավ են հասկանում, որ նա Հայաստանում հենարան չունի։ Տեղական «հենարանների» արժեքը միայն մենք չէ, որ գիտենք։ Օտարներն էլ են հիանալի տեսնում, որ ծախվածների այս խաժամուժը հենց զգա ալիքների տարուբերումները, առնետի պես լքելու է Քոչարյանի «կատերը»։ Եվ ուրեմն՝ Վազգենը դատապարտված էր այս ազգընտիրին մի գեղեցիկ օր իրենց տուն ճամփել։ Ու եթե Վազգենը ՀՀԿ համագումարում «ես Ռոբերտ Քոչարյանի դեմ դուրս չեմ գա» ասելիս դեռ հույս ուներ, որ հնարավոր է ե՛ւ Ղարաբաղը պահպանել, ե՛ւ հանդուրժել Քոչարյանի «վոինական» ներկայությունը, ինքնապաշտպանական փայլուն բնազդ ունեցող Քոչարյանը արդեն գիտեր, որ հնարավոր չէ… Եվ այսօր, Վազգեն Սարգսյանից՝ Հայաստանը կործանողի, Քոչարյանից՝ Հայաստանի միակ հույս ու ապավենի, կերպարներ քերթողները պնդում են, որ նրանց միջեւ տարաձայնություններ չկային։ Նախորդ փորձի բարեհաջող ելքն, ըստ երեւույթին, շատ է ոգեւորել քոչարյանամետներին. նախկին իշխանությունների թեւերի վրա «Ճախրելով», Քոչարյանը Ղարաբաղից հասավ Հայաստան, հազարումի խարդավանքներով ու ծիածանագույն խոստումներով իր դիրքերն ամրապնդեց, հետո էլ նախկիններին հանցագործ հռչակեց, իսկ ինքը մնաց «կուսական ու անբիծ»։ Հասարակությունը չվերլուծեց կատարվածի անհեթեթությունը՝ Ղարաբաղ էր ուզում։ Հիմա իրավիճակն այլ է։ Ղարաբաղի ճակատագիրը Քոչարյանը հանձնել է օտարների քմահաճույքին, Հայաստանի քաղաքացիներին՝ բախտի քմահաճույքին, ինքն էլ ինքնամոռաց տրվել է «էրթալ-գալուն» (աշխարհաճանաչողությամբ է զբաղված, հասկանում եք) ու Հունանյան-հտպիտին խոստացած երաշխիքների «դեղաբաժինը» օրեցօր ավելացնելով։ Հասարակությունն էլ է զբաղված։ Զբաղված է նզովելով այն «սհաթը», երբ «կուսական ու անբիծ» Քոչարյանը ոտք դրեց Հայաստան։ Այնպես որ, հերթական աճպարարության պարտությունը կանխորոշված է։ Ու անհեթեթ պնդումները, թե Վազգեն Սարգսյանի ու Քոչարյանի միջեւ տարաձայնություններ չկային, հերթական փոսն է, որ խելքի «առատության» շնորհիվ փորում են քոչարյանամետները։ Այն պիղծ արշավը, ըստ որի՝ Վազգեն Սարգսյանը հանցագործ է, եթե հաջողություն ունենա, միայն մի տրամաբանական հարց պիտի հասունացնի՝ ո՞նց է պատահում, որ պարոն ազգընտիրը ողջ կյանքը զանազան «հանցագործների» հետ «սիլի-բիլի է անում», բայց շարունակում է «կույս» մնալ։ Այնպես որ, ժամանակն է, որ կողմնորոշվեք, այ ընկերներ ու ընկերուհիներ։ Կամ՝ հրաժարվեք Վազգենի հիշատակի հանդեպ ձեր ստոր ասպատակությունից, կամ՝ հաշտվեք այն իրողության հետ, որ Վազգեն Սարգսյանի ու Քոչարյանի միջեւ բազմաթիվ տարաձայնություններ կային, ու դրանից բխող պատճառներ հորինեք։ Օրինակ՝ որ Վազգենն ուզում էր Ղարաբաղն ու Մեղրին հանձնել ադրբեջանցիներին, Քոչարյանն էլ ասում էր՝ քանի ես նախագահ եմ… Վերջիվերջո, որքան էլ համակերպվենք, որ քաղաքականությունը միմիայն շահամոլների խաղ է, այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում՝ նողկալի է։ Ձեր խաղն, ախր, մի բաժակ օղու համար ամեն ինչի պատրաստ այն հարբեցող «բոմժի» խաղն է հիշեցնում, որի դեպքում իսկը տեղին է Դոստոեւսկու օգնությանը դիմել. 8221ժրՑՖ ՊՉպ ՌչՐօ, ՏՊվՈ ՊՋպվՑսՖՎպվրՍՈ255, Ո ՊՐցչՈ255 – տսպոպռրՍՈ255, ՍՏՐօրՑվՈ255, ՌչՐՈ Չր255ՍՏռ րՉՏսՏփՌ. իՊպրՖ ֆՑՏ րՑՐՏչՏ ՐՈջսՌփպվՏ Ռ – ՍՈՍ ֆՑՏ ՐՈջսՌփՌպ Չ րցքվՏրՑՌ տՏՊսՏ!8221: ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել